«Ապրում էր Մոլդովայում, բայց եկավ ՀԱՅՐԵՆԻՔ, դարձավ ՆՐԱ զինվորը ու կռվեց իր տղերքի կողքին մինչև վերջ». ՀԵՐՈՍ Ռաֆայելը ընկավ Ջրականի ազատության համար

Մենք շարունակում ենք լուսաբանել մեր քաջերին, որ նրանց բարձր անունն էլ ավելի բարձր հնչի: Մենք ձեզ երբեք չենք մոռանա, տղե՛րք: Նրանց, որ էլ տուն չեկան, նրանց, որ հասան իրենց ընտանիքներին, նրանց, որ հաշմանդամ վերադարձան, և նրանց, որ դեռ թշնամու ճիրաններում են, մենք նրանց բոլորին կյանք ենք պարքտ ու միակ բանը, որ կարող ենք անել փոխհատուցելու համար, նրանց կիսատ թողած գործն ավարտին հասցնելն ու մեր ապագա սերունդներին հայրենիք փոխանցելն է: Չուրանանք ու չմոռանանք` ինչի համար կռվեցին ու զոհվեցին մեր տղերքը:

Ճանաչենք մեր անմար լույսերից ևս մեկին. Ռաֆայել Ղազարյան:

Մեր հերոս Ռաֆայելը հայոց բանակի սպա էր, կապիտան, հոգատար ու բարի իր զինվորների նկատմամբ: Ծնվել է 1993 թվականին Լոռու մարզի Ստեփաննավան քաղաքում: Ապրել է Մոլդայում, զինվորական կրթությունն անցել է Հայաստանում ու Հունաստանում, նա հայոց բանակի լավագույն ու վստահելի սպաներից մեկն էր:

Պայմանագրային ծառայությունն անցկանցում էր Ջրականում ու արժանացել էր բազմաթիվ պարգևների: Նա հենց առաջին ժամերից եղել է առաջնագծում իր սիրելի տղերքի կողքին: Սակայն կյանքը տվել է հանուն հայրենիքի ու Ջրականի ազատության համար՝ հաղթանակն ու հայերնիքի սերը սրտում:

Փա՛ռք Քեզ, հերո՛ս, հավերժ շնորհակալ և պարտական ենք: