«Անտեսելով մահը՝ առաջիններից խնդրեց, որ իրեն պոտեր տանեն ու թողնեն մասնակցել մարտական առաջադրանքին». ՀԵՐՈՍ Թաթուլը զոհվեց հրադադարից օրեր առաջ

Մենք շարունակում ենք լուսաբանել մեր քաջերին, որ նրանց բարձր անունն էլ ավելի բարձր հնչի: Մենք ձեզ երբեք չենք մոռանա, տղե՛րք: Նրանց, որ էլ տուն չեկան, նրանց, որ հասան իրենց ընտանիքներին, նրանց, որ հաշմանդամ վերադարձան, և նրանց, որ դեռ թշնամու ճիրաններում են, մենք նրանց բոլորին կյանք ենք պարքտ ու միակ բանը, որ կարող ենք անել փոխհատուցելու համար, նրանց կիսատ թողած գործն ավարտին հասցնելն ու մեր ապագա սերունդներին հայրենիք փոխանցելն է: Չուրանանք ու չմոռանանք` ինչի համար կռվեցին ու զոհվեցին մեր տղերքը:

Ճանաչենք մեր անմար լույսերից ևս մեկին. Թաթուլ Մխիթարի Գարսևանյան:

Մեր հերոս Թաթուլը ծնվել է 2001 թվականին Կոտայքի մարզի Սոլակ գյուղում: Չափահաս դառնոլւց հետո Թաթուլը գիտակցելով պարքը, որոշում է անպայման մեկնել ծառայության: Զորակոչվում է 2020 թվականի հունվարին, ծառայում էր Մարտունի 3-ում: Նվիրված էր ու պատասխանատու, ու ոչ ոքի մտքով անգամ չէր անցնում, որ ամիսներ անս հայոց երկինքը փուլ է գալու:

Նա անտեսեց մահը ու առաջիններից էր, որ խնդրեց, որ իրեն առաջնագիծ տեղափոխեն ու որ նա մասնակցի մարտական բարդագույն ու կարևորագույն առաջադրանքին: Նա մինչև վերջին օրերը քաջի պես կռիվ է տվել՝ ինքն իրեն չխնայելով:

Սակայ նոյեմբերի 5-ին՝ պատերազմի ավարտից ընդամենը 4 օր առաջ, նա նույնպես ընկնում է հայրենիքի համար: Նա զոհվում է Մարտունիում անօդաչուի հարվածից:

Փա՛ռք Քեզ, հերո՛ս, հավերժ շնորհակալ և պարտական ենք: