Արցախի Քաշաթաղ շրջանից տարհանված ՀԵՐՈՍ ընտանիքը ունեցել է իրենց 12-րդ և 13-րդ զավակներին. միայն տեսնեք, թե ինչպես են ՆՐԱՆՑ անվանել

Արտաշատի բժշկական կենտրոնն ուրախ լուր է հայտնել: Կենտրոնում լույս աշխարհ են եկել երկու տղաներ, որոնց ծնողները Արցախի Քաշաթաղի շրջանից են տարհանվել և հիմնավորվել Արարատի մարզում:

Խորհրդանշական անուններով փոքրիկ Մոնթեն և Նժդեհը ծնվել են 7 քույրերից և 4 եղբայրներից հետո՝ համալրելով բազմազավակ ընտանիքը։

May be an image of 2 people, baby and indoor

Փոքրիկները լույս աշխարհ են եկել կեսարյան հատման ճանապարհով: Երեխաներն ու մայրը՝ 39-ամյա Մարիամը, իրենց լավ են զգում և շուտով դուրս կգրվեն հիվանդանոցից։

Սրտանց շնորհավորում ենք քաջ ընտանիքին և մաղթում, որ իրենք և իրենց երեխաները ապրեն միմիայն խաղաղ երկնքի տակ: