«Երբեմն մայրիկները կասեին` տղաս, վախենում ենք քեզ համար, այսքան համարձակ մի խոսիր»․ հիշողություններ, որոնք էլ ոչինչ չեն փոխի

«Միասին էինք ամեն բանի մեջ: «Ակօս» անունը երբ դնում էին, ասացի` շատ աղվոր անուն է, Հիսուսի առակներում կա, որ բարի մշակը սերմը ցանում է, ակոս է բացում, ինչ լավ կլինի, որ դրա հետ կապես»,- մեջբերում ենք Հրանտ Դինքի կնոջ՝ Ռաքել Դինքի մտքերը։

Նրանք հանդիպեցին ու դարձան անբաժան։ Ճակատագիր էր դա։ Հրանտի ողջ գործունեության ընթացքում Ռաքել Դինքին չեն լքել մի կողմից՝ հպարտության, մյուսից՝ անհանգստության զգացումները.

«Երբեմն մայրիկները կասեին` տղաս, վախենում ենք քեզ համար, այսքան համարձակ մի խոսիր: Բայց մյուս կողմից էլ հպարտանում ու ուրախանում էին, որ իրենց տեղը մեկը խոսում է: Ես էլ էի հպարտանում, ես էլ էի սիրում նրա այդ ազատ խոսքը՝ ինչպե՞ս ես քաջ մարդով հպարտանում, ուրախանում: Ոճիրից հետո երբեմն ինքս ինձ հանցավոր եմ զգում, որ բնավ հետ չքաշեցի, չասացի` բավ է, մինչեւ ե՞րբ… Երանի թե ավելի շատ ասեի…»:

2007 թվականի հունվարի 19-ին տեղի է ունենում Հրանտ Դինքի ողբերգական սպանությունը: Այդ օրը անկյունաքարային եղավ Թուրքիայի պատմության մեջ. հարյուր հազարավոր քաղաքացիներ հուղարկավորության ժամանակ փողոց դուրս եկան «Մենք բոլորս հայ ենք, մենք բոլորս Հրանտ ենք» կարգախոսով: Աղբյուրը՝ https://auroraprize.com/։