ԲեյրութաՀԱՅ օպերային երգիչ ԳԵՎՈՐԳ ԿԱԿՈՍՅԱՆԻ անզուգական ձայնը. Հիշո՞ւմ եք ՆՐԱՆ, եկե՛ք վայելենք ՆՐԱ կատարումներից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օպերային երգիչ ԳԵՎՈՐԳ ԿԱԿՈՍՅԱՆ ծնվել է Բեյրութում: 1966թ. ավարտել է Բեյրութի ազգային երաժշտանոցը: 1966-68թթ կատարելագործվել է Հռոմի «Սանտա Չեչիլիա» ազգային ակադեմիայում, Սիենայի Կիջանա երաժշտական ակադեմիայի դասընթացներում:

1968-69թթ մենահամերգներով հանդես եկել Երևանում, որտեղ երգել է Դոն Բազիլիոյի դերերգը՝ Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ» օպերայում: Մենահամերգներում երգել է հայ դասական, ժամանակակից, արևմտաեվրոպական կոմպոզիտորների օպերային և կամերային երկեր:

Երգել է Կոմիտասի, Տ.Չուխաճյանի, Ա.Տիգրանյանի, Դ.Ղազարյանի, Լ.Բեթհովենի, Ռ.Շումանի, Մ.Մուսորգսկու, Մ.Ռավելի, Ջ.Էնեսկուի և ուրիշների գործերից: Մահացել է Կահիրեում, թաղված է Բեյրութում: