Ինչո՞ւ էր 19-ամյա ԽԱՉԱՏՐՅԱՆԸ իր շան անունը նոտաների միջոցով դրել «Լյա-Դո». Ինչո՞ւ չընտրեց ո՛չ բժշության ո՛չ էլ ինժեների մասնագիտությունները. Փաստեր ՆՐԱ կյանքից.

Անհաղթահարելի էր պատանի Արամի Խաչատրյանի սերը երաժշտության նկատմամբ։ Անընդհատ երգում էր, հանրահայտ մեղեդիների իմպրովիզացիաներ անում՝ միշտ զգալով երաժշտական կրթության պակասը։ Արամ Խաչատրյանը երաժշտական նոտաները սովորել է 19 տարեկանում։ Եվ այնքան մեծ է եղել իր սերը երաժշտական նոտաների հանդեպ, որ նա իր շան անունը նոտաների միջոցով դրել է Լյա-Դո։

1921 թվականի աշնանը արդեն ճանաչված արվեստագետ դարձած Սուրեն Խաչատրյանը կրտսեր եղբորը տանում է Մոսկվա՝ ուսում ստանալու։ Խաչատրյանը հիմնական տարրական կրթությունը ստացել է Թիֆլիսի առևտրային դպրոցում՝ դպրոց սկսնակ առևտրականների համար, որտեղ նա պայքարում էր բժշկության և ինժեների կարիերաների ընտրության միջև։ Ախր նրանը երաժշտությունն էր իր ողջ հմայքով.

Խաչատրյանի հասուն շրջանի ստեղծագործությունների շարքում մեծ տեղ է զբաղեցնում դրամատիկ ներկայացումների համար գրված երաժշտությունը։ Այդ ժանրի լավագույն գործերից են «Վալենսիայի այրին» (ըստ Լոպե դե Վեգայի, 1940թ.) և «Դիմակահանդեսը» (ըստ Լերմոնտովի, 1941թ.): Այդ ներկայացումների երաժշտության հիման վրա գրված սիմֆոնիկ սյուիտներն ինքնուրույն համերգային կյանք են ստացել և հաճախ են կատարվում մեր օրերում։