Ամենասիրված ֆիլմերի ՀԱՅ դերասանուհին. ճանաչեցի՞ք մեր վաստակավոր արտիստին, ով նկարահանվել է «Երջանկության մեխանիկա», «Ոսկե ցլիկ», «Երևանյան օրերի խրոնիկա» և այլ հայտնի ֆիլմերում

Հայ դերասանուհի Մայրանուշ Ղևոնդի Պարոնիկյանը ծնվել է 1910 թվականին Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում: Եղել է նկարիչ, քանդակագործ Ստեփան Թարյանի կինը:

Տարիներ շարունակ աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասանուհի: Խաղացել է մի շարք դերեր բազմաթիվ ներկայացումներում` Ա.Սուրովի «Լուսաբացը Մոսկվայի վրա», Դ.Դեմիրճյանի «Վարդանանք», Վ.Փափազյանի «Ժայռ» (Թերեզա) և այլն:

mayranush paronikyan

Նկարահանվել է «Մանրուք» (1954թ.), «Ոսկե ցլիկ» (1955թ.), «Ճանապարհ» (1961թ.), «Երևանյան օրերի խրոնիկա» (1972թ.), «Ժայռը» (1973թ.), «Երջանկության մեխանիկա» (1982թ.) ֆիլմերում: 1961թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Երևանում: