ՀԱՅ օպերային երգիչ Կակոսյանը կատարել է Կոմիտասի, Տ.Չուխաճյանի, Ա.Տիգրանյանի, Լ.Բեթհովենի և ուրիշ հայտնիների գործերից. ճանաչու՞մ եք ՆՐԱՆ

Օպերային երգիչ Գևորգ Կակոսյանը ծնվել է 1942 թվականին Բեյրութում:

1966թ. ավարտել է Բեյրութի ազգային երաժշտանոցը: 1966-68թթ կատարելագործվել է Հռոմի «Սանտա Չեչիլիա» ազգային ակադեմիայում, Սիենայի Կիջանա երաժշտական ակադեմիայի դասընթացներում:

1968-69թթ մենահամերգներով հանդես եկել Երևանում, որտեղ երգել է Դոն Բազիլիոյի դերերգը՝ Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ» օպերայում: Մենահամերգներում երգել է հայ դասական, ժամանակակից, արևմտաեվրոպական կոմպոզիտորների օպերային և կամերային երկեր:

Երգել է Կոմիտասի, Տ.Չուխաճյանի, Ա.Տիգրանյանի, Դ.Ղազարյանի, Լ.Բեթհովենի, Ռ.Շումանի, Մ.Մուսորգսկու, Մ.Ռավելի, Ջ.Էնեսկուի և ուրիշների գործերից:

Մահացել է Կահիրեում 1969 թվականին, թաղված է Բեյրութում: