«Հայի փրկելով՝ նա վտանգում էր իր կյանքը. Դա հերոսական արարք էր». Փամբուկչյանների ընտանիքի փրկության պատմությունը

Այս հոդվածում խոսելու ենք մեր հայրենակից Վարուժան Փամբուկչյանի մասին։ Հիշեցնենք, որ Վարուժանը Ռումինիայի խորհրդարանի կապի հանձնաժողովի նախագահն է։ Նա պատմել է իր արմատների ու նախնիների մասին։

«Տատիկն ու պապիկը մեկամյա որդի ունեին՝ հորեղբայրս էր, եւ շուտով պետք է ծնվեր հայրս, երբ նրանց արտաքսեցին Դեր Զոր: Տատիկն ութ ամսական հղի էր»: Մարգարոսի հորը՝ Մեսիային, ով շատ ծեր էր եւ չէր կարողանում տեղաշարժվել, թուրքերը թողեցին, որ մահանա: Հուսահատության պահին Տիգրանուհին հրում է որդուն փոսը: Քիչ անց տղային գտնում է թուրք հարեւանուհին, ում ընտանիքում նա ապրում է մի քանի տարի:

«Հայի փրկելով՝ նա վտանգում էր իր կյանքը: Դա հերոսական արարք էր»,- ասում է Փամբուկչյանը: 

«Հետաքրքիր է, որ մի քանի տարի անց այդ հարեւանուհին կրկին հանդիպել է հորեղբորս՝ արդեն Ռումինիայի Կոնստանցա քաղաքում: Թուրք կինը գործով էր եկել երկիր եւ հանկարծ փողոցում հանդիպում են: Նա ճանաչել է հորեղբորս՝ աչքերից. միայն նա ուներ այդպիսի վառ կապույտ աչքեր»,- պարզաբանում է Վարուժանը: Այսպիսինն է կյանքը։ Աղբյուրը՝ https://auroraprize.com/։