ՀԱՅՈՒՀԻ՝ ով իր դերասանական վարպետությամբ կարողացել է հմայել ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ. ՆԱ խաղում էր մի ՇՆՉՈՎ և ամբողջ ՀՈԳՈՎ. Ճանաչեցի՛ք չքնաղ ԱՐՏԻՍՏԻՆ.

Դերասանուհի ՄԱՅՐԱՆՈՒՇ ՊԱՐՈՆԻԿՅԱՆ ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում: Եղել է նկարիչ, քանդակագործ Ստեփան Թարյանի կինը: 1937թ-ից աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասանուհի:

Խաղացել է մի շարք դերեր բազմաթիվ ներկայացումներում` Ա.Սուրովի «Լուսաբացը Մոսկվայի վրա», Դ.Դեմիրճյանի «Վարդանանք», Վ.Փափազյանի «Ժայռ» (Թերեզա) և այլն: Նկարահանվել է «Մանրուք» (1954թ.), «Ոսկե ցլիկ» (1955թ.), «Ճանապարհ» (1961թ.), «Երևանյան օրերի խրոնիկա» (1972թ.), «Ժայռը» (1973թ.), «Երջանկության մեխանիկա» (1982թ.) ֆիլմերում:

1961թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Երևանում: