Այս վաստակավոր ՃԱՐՏԱՐԱՊԵՏԸ կառուցել է Երևանի Պետական Բժշկական ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ, Չինաստանի դեսպանատունը, բազմաթիվ բնակելի շենքեր և առողջարաններ. Ճանաչեցի՛ք ՍԱՄՎԵԼ ՍԱՖԱՐՅԱՆԻՆ.

Ճարտարապետ ՍԱՄՎԵԼ ՍԱՖԱՐՅԱՆ ծնվել է Շուշիում: 1928թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի տեխնիկական ֆակուլտետի ճարտարապետության բաժինը: Աշխատակցել է Ալեքսանդր Թամանյանին: 1938-41թթ եղել է Երքաղխորհրդի ճարտարապետության արվեստանոցի վարիչը, 1955-69թթ` Հայպետնախագիծ ինստիտուտի տիպային նախագծման արվեստանոցի ղեկավարը: 1941-49թթ եղել է Հայաստանի ճարտարապետների միության վարչության նախագահը:

Նրա նախագծերով Երևանում կառուցվել են` Քիմիական գործարանի բանվորական բնակելի թաղամասը (1932-34թթ), Պրոֆեսորների տունը (1934թ.), Պուշկինի անվան դպրոցը, Գ.Ա.Հարությունյանի մենատունը, Բնակելի շենքեր` Մ.Մաշտոցի և Տիգրան Մեծի պողոտաներում (1934-44թթ), ՀԳԱ և ԵՊԲՀ (1934-55թթ), ՄԼԻ (1947թ., այժմ` Չինաստանի դեսպանատուն), ՀՀ ԳԱԱ նախագահության (1954թ.) և ինստիտուտների շենքերը, Կառավարության 2-րդ տունը Երևանի Հանրապետության հրապարակում, Արզնու թիվ 2 առողջարանը, ՀՀ տաղավարը Մոսկվայի համամիութենական գյուղատնտեսական ցուցահանդեսում, Բյուրականի աստղադիտարանի համալիրը (1947-56թթ), Գյումրիի դրամատիկական թատրոնը, ԵՊԻ մասնաճյուղի համալիրը Վանաձորում և այլն:

Գործերին բնորոշ են ճարտարապետական մտահղացման, հատակագծման ռացիոնալությունն ու հստակությունը, գործառնատեխնոլոգիական, կառուցվածքային և ծավալատարածական, գեղագիտական խնդիրների սերտ համադրումը, երկաթբետոնե կմախքի և քարի կիրառման ազգային ձևերի ներդաշնակման ձգտումը, ճարտարապետական օրգանիզմի ներքին և արտաքին դրսևորումների միասնությունը: 1951-59թթ եղել է ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր, 1950թ-ից` ԽՍՀՄ ճարտարապետության ակադեմիայի ակադեմիկոս: 1940թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 1968թ.` վաստակավոր ճարտարապետ կոչումներին: Մահացել է Երևանում: