ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ՀԱՅ՝ ով եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի «Գիքոր», «Կիկոս» ֆիլմերի նկարիչը. ՆԱ անգամ արտանկարել է Անիի Տիգրան Հոնենցի եկեղեցու ՈՐՄՆԱՆԿԱՐՆԵՐԸ.

Գեղանկարիչ, քանդակագործ ՍՏԵՓԱՆ ԹԱՐՅԱՆ կամ Ստեփան Թարխանյան ծնվել է Թիֆլիսում: Եղել է դերասանուհի Մայրանուշ Պարոնիկյանի ամուսինը: 1918թ. ավարտել է Թիֆլիսի գեղարվեստի ուսումնարանը, 1927թ.` Լենինգրադի գեղարվեստի ակադեմիան: 

1920թ. արտանկարել է Անիի Տիգրան Հոնենցի եկեղեցու որմնանկարները: 1927թ. տեղափոխվել է Երևան: Աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, որտեղ ձևավորել է Գ.Սունդուկյանի «Խաթաբալա», «Պեպո», «Քանդած օջախ», Ն.Պոգոդինի «Հրացանավոր մարդը» և այլ ներկայացումներ: Եղել է նաև «Հայֆիլմ» կինոստուդիայի «Գիքոր» (1932թ.), «Կիկոս» (1933թ.) ֆիլմերի նկարիչը:

Հեղինակել է Վանո Խոջաբեկյանի (1930թ.), դերասանուհի Մայրանուշ Պարոնիկյանի (1945թ.) դիմաքանդակները: 1945թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: