Այս ՀԱՅԸ 40 տարում այնքան բան կարողացավ անել, որ շատերը չէին հասցնի անգամ իրենց ողջ կյանքի ընթացքում. Ցավոք ՆԱ դարձավ ԵՂԵՌՆԻ զոհ ինչպես մյուս բոլոր ՀԱՅ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ.

Արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ ՌՈՒԲԵՆ ԶԱՐԴԱՐՅԱՆ ծնվել է Արևմտյան Հայաստանի Սևավերակ գյուղաքաղաքում: 1876թ. նրանց ընտանիքը տեղափոխվել է Խարբերդ, որտեղ և գրողն ստացել է կրթության՝ աշակերտելով Թլկատինցուն։ Գրական ասպարեզ է մտել 1890-ական թվականների սկզբերից, Խարբերդում աշխատակցել «Ծաղիկ», «Մասիս», «Արևելյան մամուլ» և այլ պոլսահայ թերթերի: 1892-1903թթ ուսուցչություն է արել Մեզիրեի ազգային կեդրոնական վարժարանում։ Քաղաքական գործունեության համար ձերբակալվել է (1903-04թթ)։ Ազատվելով, 1905թ. անցել է Բուլղարիա և հաստատվել Պլովդիվ քաղաքում, որտեղ խմբագրել է «Ռազմիկ» թերթը։

1908թ. Երիտթուրքական հեղափոխությունից հետո վերադարձել է Կ.Պոլիս։ 1909թ. հիմնել է «Ազատամարտ» օրաթերթը: 1910թ. լույս է տեսել նրա «Ցայգալույս»-ը։ Ստեղծագործել է տարբեր ժանրերով՝ չափածո և արձակ բանաստեղծություն («Մենավոր ծառը», «Գամբռը», «Լեռան եղնիկին», «Բագինին փառաբանությունը»), վիպակ ու նորավեպ («Սև հավը կանչեց», «Նահանջ», «Ապրելու համար», «Տան սերը», «Սարերու տղան», «Զղջումը»), հեքիաթ («Քարացածները», «Ծովակին հարսը», լեգենդ («Յոթ երգիչները», «Բռնավորին արցունքը», «Ով որ սուլթան մը ունի իր հոգիին մեջ»), որոնք լայն հնարավորություն են ընձեռել այլաբանական ընդհանրացումների համար։

Գրել է նաև մի շարք գրականագիտական հոդվածներ՝ «Վաղվա գրականությունը» (1900թ.), «Թլկատինցի» (1908թ.), «Ավետիք Իսահակյանի «Աբու Լալա Մահարի» պոեմը» (1910թ.) և այլն: Կազմել ու հրատարակել է «Մեղրագետ» ընթերցարանը: Թարգմանություններ է կատարել Մ.Գորկուց, Վ.Կորոլենկոյից, Է.Վերհարնից, Պ.Շելլիից, Վ.Հյուգոյից, Օ.Ուայլդից, Ա.Ֆրանսից։ Նրա «Ցայգալույսը» 1912թ. Փարիզում հրատարակվել է ֆրանսերեն: Եղել է Հայոց Ցեղասպանության զոհերից մեկը, ձերբակալվել և ուղարկվել է Այաշ, Կոնիա, ապա՝ Հալեպ, որտեղ էլ սպանվել է: