Ե՛վ լրագրող, և՛ բանաստեղծ, և՛ մարտիկ. ՆԱ մասնակցել է Արցախյան պատերազմին և արժանացել է բազմաթիվ մրցանակների իր արիության համար. Գիտե՞ք թե ով է ՆԱ. Ավելին ՀՈԴՎԱԾՈՒՄ.

Բանաստեղծ, արձակագիր, լրագրող ԱՐԻՍ ԱՐՍԵՆԻ կամ Արիս Գրիգորյան ծնվել է 1959թ. հունիսի 10-ին, Արցախի Կոճողոտ գյուղում: 1986թ. ավարտել է Ստեփանակերտի պետական մանկավարժական ինստիտուտը։ 1988-90թթ և 1996թ. աշխատել է որպես Արցախի հանրային հեռուստատեսության թղթակից: 1990-93թթ եղել է «Արցախ» գրական-գեղարվեստական հանդեսի ավագ խմբագիրը, 1995-2009թթ՝ «Մարտիկ» թերթի թղթակից: 2013թ-ից Արցախի կոմունիստական կուսակցության «Արցախի կոմունիստ» ամսաթերթի խմբագիրն է: 1994թ-ից Արցախի, 2004թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է։ Մասնակցել է Ազգային ազատագրական շարժման ընդհատակյա պայքարին և Արցախյան պատերազմին, վիրավորվել է:

Հրատարակվել են նրա շուրջ 20 գրքեր՝ «Ճաքած լռություն», «Անդրանիկ, այսինքն՝ առաջամարտիկ» , «Ուշացած երկխոսություն Արարատ Ղազարյանի հետ», «…Եվ այսպիսի ճակատագիր», «Ղողանջ հիշատակի», «Լռության րոպե» (2000թ., պոեմ), «Ծովածաղկի աչքեր», «Անտառի ձայնից ինչո՞ւ եմ հուզվում…», «Զերվոն Վարդանյանի կյանքն ու անմահությունը», «Համանվագ», «Ափ», «Չափածո և արձակ երգիծանք», «Արի սիրենք մենք մեկմեկու…», «Վաստակավոր ռացիոնալիզատորը. Հրայր Վանյանի կյանքն ու գործունեությունը», «Խիզախման ոգին», «Երկերի ժողովածու» և այլն:

2006թ. պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Անբասիր ծառայության համար» առաջին աստիճանի,  2008թ.՝ Արցախի «Մայրություն» հիմնադրամի «Մայրական երախտագիտություն՝ Արցախի քաջորդիներին», 2012թ.՝ Արցախի «Մարտական ծառայություն», 2018թ.՝ Արցախի «Վաչագան Բարեպաշտ» և մի շարք այլ մեդալներով ու պատվոգրերով, 2004թ. արժանացել է Արցախի կառավարության Եղիշեի անվան, 2005թ.՝ Արցախի ժուռնալիստների միության ամենամյա մրցանակներին։