Ժամանակակից ՀԱՅ ԲԱՆԱՍՏԵՂԾ, ում գրվածքները թարգմանվել են աշխարհի 7 և ավելի լեզուներով. ՆՐԱՆ պարտավոր ենք բոլորս ճանաչել և պատվել կենդանության օրոք

Բանաստեղծ և թարգմանիչ Շանթ Մկրտչյանը ծնվել է 1953թ. հունիսի 10-ին ՀՀ Արթիկ քաղաքում:

Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Երկար տարիներ որպես խմբագիր աշխատել է տարբեր թերթերում, ամսագրերում, ազգային հեռուստատեսությունում: 1997թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է:

Հրատարակվել են նրա «Խառնարան» (1989թ.), «Դարձի փուլեր» (2003թ.), «Երեքնուկ» (2004թ.), «Գիշերային արևներ» (2008թ.), «Արտացոլանքը հեռու, բազմադեմ» (2012թ.), «Հատընտիր» (2013թ.) գրքերը:

Նրա թարգմանությամբ գրական մամուլում լույս են տեսել նաև Ալեքսանդր Պուշկինի, Սոհրաբ Սեփերիի, Փարվին Էթեսամիի, Յուրի Կուբլանովսկու, Չարլզ Սիմիչի, Օկտավիո Պասսի և այլոց բանաստեղծական շարքերն ու սեղծագործությունները (Իոսի‎ֆ Բրոդսկի, «Հռոմեական էլեգիաներ» 1996թ., Շեյմաս Հինի «Բանաստեղծություններ», 2010թ. Չեսլավ Միլոշ, «Բանաստեղծություններ», 2011թ., Օկտավիո Պաս, «Մենության լաբիրինթոսում», 2012թ.):

Եղել է «Նոր Դար» ամսագրի պատասխանատու քարտուղարը, վարել է «Երևան. 7 օր» պարբերականի մշակութային էջը: 2006թ-ից «Նարցիս» գրական-գեղարվեստական հանդեսի գլխավոր խմբագրի տեղակալն է:

Նրա բանաստեղծությունները թարգմանվել են ‎ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն, պարսկերեն, ռուսերեն, սերբերեն և սլովակերեն։

2008թ. «Գիշերային արևներ» ժաղավածուի համար արժանացել է ՀԳՄ պոեզիայի ամենամյա մրցանակին, 2009թ. «Նարցիսում» տպագրված չափածո թարգմանությունների համար արժանացել է «Նարցիս» հանդեսի մրցանակին: 2013թ. արժանացել է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի և ՀԳՄ ամենամյա «Կանթեղ» թարգմանական մրցանակի։