ՀԱՅ, ով դարձավ ռուսական ազգային թատրոնի ՀԻՄՆԱԴԻՐՆ ու արժանացավ ՍՏԱՆԻՍԼԱՎՍԿՈՒ մեծ հարգանքին. միայն իմանաք՝ որն է եղել ԼԵԳԵՆԴԻ մահվան պատճառը

Եվգենի Բագրատիոնովիչ (Բագրատովիչ) Վախթանգովը ծնվել է Վլադիկավկազի հայկական փողոցում, ծխախոտի վաճառքով զբաղվող հարուստ հայի ընտանիքում։ Կյանքի 39 և բեմական կյանքի 11 տարիների ընթացքում, Վախթանգովը 8 ներկայացում բեմադրեց։ 

Դեռ մակուց նա ձգտում էր դառնալ դերասան, բայց պահպանողական հայցքներ ունեցող հայրը դեմ էր դրան ու որդուն ուղարկեց Մոսկվայի համալսարան, բայց դա ամենևին չհետաքրքրեց տղային ու շուտով նա հյտնվեց Դրամայի դպրոցում, իսկ շուտով` 1911 թվականին, Մոսկվայի գեղարվեստական թատրոնի դերասանական անձնակազմում։ 

Եվգենի Վախթանգովը հասցրեց դառնալ դերասան, թատերական ռեժիսոր, Ուսանողական դրամատիկական ստուդիայի (հետագայում` «Մանսուրովսկի») հիմնադիր, իսկ 1913 թվականից` ղեկավար։ Ստուդիան 1921 թվականից դարձավ ՄԽԱՏ–ի 3-րդ ստուդիան, իսկ 1926 թվականից թատրոնը վերանվանեցին նրա ստեղծողի անունով։ Տաղանդաշատ Վախթանգովին նկատել էր նաև Ստանիսլավսկին ու նրանք շատ մտերիմ էին, քանի որ թատրոնի ու բեմի նկատմամբ ու եին նույն պատկերացումները:

Որդու դերասանությամբ զբաղվելով հայրը անսահման կատաղել էր ու դադրեց որդուն գումար ուղարկել: Նրանք ովքեր ընտանիք ու գումար չունեին, սնվում էին դպրոցի մոտ գտնվող մանր–մունր ապրանքների վաճառքով զբաղվող կրպակի սև հացով և պահածոներով։ Ասում են՝ Վախթանգովին հետագայում գերեզման հասցրած հիվանդությունն առաջացել էր հենց այդ «պահածոներն» ուտելու հետևանքով։ Կրպակը վատն էր, արկղերը ժանգոտ, բաղադրությունը` քացախի էսենցիայով պատրաստած։ Թթված։

Նա չգիտեր, որ քաղցկեղով է հիվանդ, այդ մասին գիտեին բժիշկները, սակայն նրան ոչինչ չէին ասել։ Վերջին բեմականացումը «Արքայադուստր Տուրանդոտն» էր, որն այսօր էլ շարունակում է մնալ Վախթանգովի դպրոցի ու թատրոնի խորհրդանիշը։