«Իրեն վստահված բարձունքին թուրքը ոչ մի ձև չէր կարողանում մոտենալ, գերազանց խոցել էր թշնամու 2 տանկ և հետևակ». ՀԵՐՈՍԸ Արթուրը ընկավ՝ հայրենիքը սրտում

Մենք շարունակում ենք լուսաբանել մեր քաջերին, որ նրանց բարձր անունն էլ ավելի բարձր հնչի: Մենք ձեզ երբեք չենք մոռանա, տղե՛րք: Նրանց, որ էլ տուն չեկան, նրանց, որ հասան իրենց ընտանիքներին, նրանց, որ հաշմանդամ վերադարձան, և նրանց, որ դեռ թշնամու ճիրաններում են, մենք նրանց բոլորին կյանք ենք պարքտ ու միակ բանը, որ կարող ենք անել փոխհատուցելու համար, նրանց կիսատ թողած գործն ավարտին հասցնելն ու մեր ապագա սերունդներին հայրենիք փոխանցելն է: Չուրանանք ու չմոռանանք` ինչի համար կռվեցին ու զոհվեցին մեր տղերքը:

Ուզում ենք, որ մեր անամար լույսերից ևս մեկին ճանաչեք. Արթուր Վոլոդյայի Շեկոյան:

Մեր հերոս Արթուրը կրտսեր սերժանտ էր: Ծնվել է 2000 թվականին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում: Ժամկետային զինծառայության է անցել 2019 թվականից: Ծառայում էր Վայքի զորամասում, հրաձգային վաշտում:

Իր պատասխանատվության ու նվիրվածության համար նրան պատերազմի օրերին նշանակել են հրաձգային ջոկի հրամանատար ու հոկտեմբերի 5-ից նա էլ միացել է հայրենիքի համար մղվող պայքարին Ջրականի ճակատում: Նրան վստահված էր կարևորագույն բարձունքներից մեկը, որը նա քաջաբար պահել է՝ հմտորեն ղեկավարելով պաշտապանությունը: Բարձունքին թշնամին չէր կարողանում մոտենալ, Արթուրը խոցել է 2 տանկ և հետևակ: Բայց դաժան պատերազմը նրան էլ չխնայեց:

Արթուրն անմահացել է հոկտեմբերի 7-ին՝ հաղթանակը սրտում:

Փա՛ռք Քեզ, հերո՛ս, հավերժ շնորհակալ և պարտական ենք: