«Թալիշի դեսանտային հատուկ բրիգատի կազմում էր ու մի վայրկայն անգամ չծնկեց թշանու առաջ ու կռվեց մինչև վերջ» ՀԵՐՈՍ Նարեկի մարմինը գտնվեց 5 ամիս անց միայն

Մենք շարունակում ենք լուսաբանել մեր քաջերին, որ նրանց բարձր անունն էլ ավելի բարձր հնչի: Մենք ձեզ երբեք չենք մոռանա, տղե՛րք: Նրանց, որ էլ տուն չեկան, նրանց, որ հասան իրենց ընտանիքներին, նրանց, որ հաշմանդամ վերադարձան, և նրանց, որ դեռ թշնամու ճիրաններում են, մենք նրանց բոլորին կյանք ենք պարքտ ու միակ բանը, որ կարող ենք անել փոխհատուցելու համար, նրանց կիսատ թողած գործն ավարտին հասցնելն ու մեր ապագա սերունդներին հայրենիք փոխանցելն է: Չուրանանք ու չմոռանանք` ինչի համար կռվեցին ու զոհվեցին մեր տղերքը:

Ուզում ենք, որ մեր անամար լույսերից ևս մեկին ճանաչեք. Նարեկ Կամսարի Հովհաննիսյան:

Մեր հերոս Նարեկը ծնվել է 2000 թվականին Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղում: Զբաղվում էր սպորտով ու արդեն մեծ հաջողությունների ճանապարհին էր: Բայց ժամանակն էր պարքը տալ հայրենիքին:

Նա ծառայել է Դրմբոնում, հետախուզական գումարտակում, եղել է հաշվարկի օպերատոր:

Ու սեպտեմբեր 27…

Հերոսը պայքարել է թշանու դեմ Թալիշի առաջնագծում, դեսանտային հատուկ բրիգատի կազմում: Նա թեժ պայքար է մղել օրեր շարունակ, բայց ինքն էլ անմահացել է հանուն հայրենիքի պատերազմի առաջին օրերին: Հերոսը մարմինը գտնվել է 5 ամիս անց միայն:

Փա՛ռք Քեզ, հերո՛ս, հավերժ շնորհակալ և պարտական ենք: