«Զենք զինամթերք է հասցերել տղերքին, որ կարողանան կռվել, ցանկացել է փրկել ծանր վիրավոր ընկերոջը, բայց ԱԹՍ-ն հարվածել է». ՀԵՐՈՍ Քաջիկը 2 որդիների ՀԱՅՐ էր

Մենք շարունակում ենք լուսաբանել մեր քաջերին, որ նրանց բարձր անունն էլ ավելի բարձր հնչի: Մենք ձեզ երբեք չենք մոռանա, տղե՛րք: Նրանց, որ էլ տուն չեկան, նրանց, որ հասան իրենց ընտանիքներին, նրանց, որ հաշմանդամ վերադարձան, և նրանց, որ դեռ թշնամու ճիրաններում են, մենք նրանց բոլորին կյանք ենք պարքտ ու միակ բանը, որ կարող ենք անել փոխհատուցելու համար, նրանց կիսատ թողած գործն ավարտին հասցնելն ու մեր ապագա սերունդներին հայրենիք փոխանցելն է: Չուրանանք ու չմոռանանք` ինչի համար կռվեցին ու զոհվեցին մեր տղերքը:

Ուզում ենք, որ մեր անամար լույսերից ևս մեկին ճանաչեք. Քաջիկ Սերժիկի Քարամյան:

Մեր հերոս Քաջիկը ծնվել է 1991 թվականին Ասկերանի շրջանի Ջրաղացներ գյուղում: Ունի հրաշք ընտանիք, երկու որդիների հայր էր: Բայց երբ առավ պատերազմի լուրն անմիջապես կամավորագրվեց հայրենիքի պաշտպանության գործին ու մեկնեց Արցախ՝ առաջնագիծ:

Հերոսը մասնակցել է Ակնայի թեժ մարտերին ու հոկտեմբերի 23-ին զենք ու զինամթերք տեղափոխել Թաղավարդ, որ տղերքը կարողանան կռվել: Հենց նույն օրն էլ անմահացել է հերոսը անօդաչուի հարվածից, երբ ցանկացել է փրկել վիրավոր ընկերոջ կյանքը:

Փա՛ռք Քեզ, հերո՛ս, հավերժ շնորհակալ և պարտական ենք: