«Գերազանց տիրապետելով տարածքին՝ միայնակ 80 զինվորի կյանք է փրկել ու օգնել նրանց դուրս գալ շրաջափակումից». ՀԵՐՈՍ Սամվելը ընդամենը 19 գարուն ապրեց

Մենք շարունակում ենք լուսաբանել մեր քաջերին, որ նրանց բարձր անունն էլ ավելի բարձր հնչի: Մենք ձեզ երբեք չենք մոռանա, տղե՛րք: Նրանց, որ էլ տուն չեկան, նրանց, որ հասան իրենց ընտանիքներին, նրանց, որ հաշմանդամ վերադարձան, և նրանց, որ դեռ թշնամու ճիրաններում են, մենք նրանց բոլորին կյանք ենք պարքտ ու միակ բանը, որ կարող ենք անել փոխհատուցելու համար, նրանց կիսատ թողած գործն ավարտին հասցնելն ու մեր ապագա սերունդներին հայրենիք փոխանցելն է: Չուրանանք ու չմոռանանք` ինչի համար կռվեցին ու զոհվեցին մեր տղերքը:

Ուզում ենք, որ մեր անամար լույսերից ևս մեկին ճանաչեք. Սամվել Գառնիկի Մուրադյան:

Մեր հերոս Սամվելը ավագ վարորդ էր: Ծնվել է 2001 թվականին Կոտայքի մարզի Գետարգել գյուղում: 2020 թվականի հունվարից էր անցել իր ժամկետային զինծառայությանը, ծառայում էր Արալեռի զորամասում: Բայց ո՞վ կմտածեր, որ մի քանի ամիս անց հայոց երկինքը պիտի փուլ գա:

Սեպտեմբերի 27-ի հենց առաջին ժամերից Սամվելը պայքարել է ոսոխի դեմ ամենաթեժ կետերում՝ Հադրութ, Ջրական, Հորադիզ:

Գերազանց տիրապետելով տարածքի մանրամասն քարտեզին՝ նա միայնակ կարողացել է 80 զինվորի կյանք փրկել ու օգնել նրանց դուրս գալ շրաջափակումից: Սակայն նա չխնայեց հայրենիքի համար ամենաթանկը:

Հոկտեմբերի 10-ին իր 12 զինծռայակիցների հետ ինքն է հայտնվել շրջափակման մեջ ու զոհվել հանուն հայրենքի Արցախի գրկում՝ Արցախի համար:

Փա՛ռք Քեզ, հերո՛ս, հավերժ շնորհակալ և պարտական ենք: