ՀԱՅ գեղանկարիչ, ով աշխատել է տարբեր հայտնի պրոդյուսերների հետ, որոնց թվում է նաև ԼԵԳԵՆԴԱՐ Փարաջանովը. ճանաչու՞մ եք ՆՐԱՆ

Գեղանկարիչ, բեմանկարիչ Կարեն Դավիդովը ծնվել է 1960թ. հունիսի 10-ին Երևանում:

Մասնագիտական կրթությունն ստացել է  Մոսկվայի Կինոմատոգրաֆիայի համամիութենական ինստիտուտում:

1983թ-ից աշխատել է որպես կինոյի գեղարվեստական ղեկավար, մասնակցել է 6 երկարամետրաժ ֆիլմերի նկարահանմանը Հայաստանում և Վրաստանում: Աշխատել է տարբեր հայտնի պրոդյուսերների հետ, որոնց թվում է նաև Սերգեյ Փարաջանովը:

1986թ. դարձել է ԽՍՀՄ կինոմատոգրաֆիստների միության անդամ, 1988թ.` ԽՍՀՄ նկարիչների միության անդամ, իսկ 1991թ-ից հանդիսանում է Հայաստանի կինոմատոգրաֆիստների և նկարիչների միությունների անդամ:

Որպես բեմադրող նկարիչ հանդես է եկել «Ամենացուրտ ձմեռը» (1954-88թթ), «Ո՞ւր ես գնում, զինվոր» (1985թ.), «Մասնավոր դեպք» (1983թ.) և այլ ֆիլմերում: 1984թ-ից մասնակցել է  բազմաթիվ ցուցահանդեսների:

Նկարչի աշխատանքները ցուցադրվել են տասնյակից ավելի ցուցահանդեսներում Հայաստանում, Ռուսաստանում և ԱՄՆ-ում: Աշխատանքները գտնվում են տարբեր երկրների մասնավոր հավաքածուներում: