Նա և՛ խաղում էր ֆիլմերում, և՛ աշխատում որպես տնօրեն. սիրված ՀԱՅ դերասան Խաչատուր Աբրահամյանի ո՞ր կերպարն եք ամենից շատ սիրում

Դերասան Խաչատուր Աբրահամյանը ծնվել է 1912 թվականին Ապարանի շրջանի Ափնագյուղում:

Ավարտել է տեղի ծխական դպրոցը: Միջնակարգ և մասնագիտական կրթություն ստացել է Երևանում:

1927-70թթ խաղացել է գեղարվեստական լիամետրաժ և կարճամետրաժ ֆիլմերոմ, որոնցից են` «Ղուլ» (1927թ.), «Զամալլու» (1928թ.), «Ուշադրություն» (1930թ.), «Կիկոս» (1931թ.), «Մեքսիկական դիվանագետներ» (1931թ.), «Անբանը» (1932թ.), «Քրդեր-եզդիներ» (1932թ.), «Երբ ծաղկում են այգիները» (1934թ.), «6 համազարկ» (1937թ.), «Սևանի ձկնորսները» (1938թ.), «Լեռնային արշավ» (1939թ.), «Լեռնային հեղեղ» (1939թ.), «Քաջ Նազար» (1940թ.), «Անահիտ» (1947թ.), «Ինչու է աղմկում գետը» (1958թ.), «Հեղնար աղբյուր» (1970թ.) և այլն:

Եղել է նաև վերոհիշյալ և այլ տասնյակ ֆիլմերի տնօրենը:

Մահացել է Երևանում 1987 թվականին: