Այսօր խորհրդային դերասան Խաչատուր Աբրահամյանի ծննդյան օրն է. նա խաղացել է «Քաջ Նազար», «Ինչու է աղմկում գետը», «Հեղնար աղբյուր» և այլ սիրված ու հայտնի ֆիլմերում. նրա ո՞ր կերպարն եք ավելի շատ սիրում

Հայ խորհրդային դերասան Խաչատուր Մանուկի Աբրահամյանը ծնվել է 1912 թվականի հունիսի 10-ին Ապարանի շրջանի Ափնագյուղում: Ավարտել է տեղի ծխական դպրոցը:

Միջնակարգ և մասնագիտական կրթություն ստացել է Երևանում: Տարիներ շարունակ խաղացել է գեղարվեստական լիամետրաժ և կարճամետրաժ ֆիլմերոմ, որոնցից են` «Ղուլ» (1927թ.), «Զամալլու» (1928թ.), «Ուշադրություն» (1930թ.), «Կիկոս» (1931թ.), «Մեքսիկական դիվանագետներ» (1931թ.), «Անբանը» (1932թ.), «Քրդեր-եզդիներ» (1932թ.), «Երբ ծաղկում են այգիները» (1934թ.), «6 համազարկ» (1937թ.), «Սևանի ձկնորսները» (1938թ.), «Լեռնային արշավ» (1939թ.), «Լեռնային հեղեղ» (1939թ.), «Քաջ Նազար» (1940թ.), «Անահիտ» (1947թ.), «Ինչու է աղմկում գետը» (1958թ.), «Հեղնար աղբյուր» (1970թ.) և այլն:

Եղել է նաև վերոհիշյալ և այլ տասնյակ ֆիլմերի տնօրենը: Մահացել է 1987 թվականին Երևանում: