«Գիքոր»-ի ու «Պեպո»-ի սիրված դերասանուհին, խարակտերային և կատակերգական կերպարների կերտողը. ճանաչեցի՞ք մեր ՀԱՅ դերասանուհուն

Հայ դերասանուհի Մարի Գևորգի Բերոյանը ծնվել է 1892 թվականին Թիֆլիսում: Եղել է դերասան Արտեմ Բերոյանի կինը: Բեմական գործունեությունը սկսել է 1913 թվականից, Թիֆլիսի Հայոց դրամատիկական ընկերության թատերախմբում:

1922-ից աշխատել է Թիֆլիսի Պ.Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնում` որպես դերասանուհի: Կերտել է խարակտերային և կատակերգական կերպարներ:

Խաղացած ներկայացումներից են` Գ.Սունդուկյանի «Խաթաբալա» (Խամփերի), «Քանդած օջախ» (Սալոմե), Ա.Շիրվանզադեի «Նամուս» (Շպանիկ), «Չար ոգի» (Զարնիշան) և այլն:

Նկարահանվել է «Գիքոր» (1934թ.) և «Պեպո» (1935թ.) ֆիլմերում: Արժանացել է Վրաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Թբիլիսիում: