Թավջութակահար ՄԵԴԵԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ՝ ով իր անկրկնելի տաղանդի շնորհիվ արժանացել է Բուլղարիայի Ռուսե քաղաքի պատվավոր քաղաքացու կոչման. (տեսանյութ)

Թավջութակահար ՄԵԴԵԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ծնվել է Երևանում: Սովորել է Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում: 1956թ. ավարտել է Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիան` Մստիսլավ Ռոստրոպովիչի դասարանը: 1956թ-ից աշխատել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում` որպես մենակատար:

1955թ. Պրահայի Վիհանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի ժամանակ արժանացել է 2-րդ մրցանակի և դարձել դափնեկիր: 1957թ-ից դասավանդել է Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական 10-ամյա դպրոցում, 1960թ-ից՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1981թ-ից` պրոֆեսոր):

Եղել է հայ կոմպոզիտորների բազմաթիվ երկերի առաջին կատարողը: Մենահամերգներով հանդես է եկել Ռումինիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Իսլանդիայում, Արգենտինայում, Սիրիայում, Լիբանանում, Կորեայում, Խորհրդային հանրապետություններում և այլուր: Արժանացել է Բուլղարիայի Ռուսե քաղաքի պատվավոր քաղաքացու կոչման: 1973թ. պարգևատրվել է ՀՀ Պետական մրցանակով: 1963թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 1980թ.` ժողովրդական արտիստի կոչման: 2012թ. պարգևատրվել է ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: Մահացել է Երևանում: