Ստամբուլի ամենահայտնի հրապարակը կառուցվել է ՀԱՅԿԱԿԱՆ գերեզմանատան վրա, որն այնքան մեծ է, որ մինչ օրս գերեզմաններ են հայտնաբերվում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Ստամբուլի ամենահայտնի հրապարակը՝ Թաքսիմ հրապարակը, գտնվում է 16-րդ դարում հիմնադրված Սուրբ Հակոբ քրիստոնեական հայկական մեծ գերեզմանատան տեղում։ Գերեզմանոցն այնքան մեծ էր, որ հայկական գերեզմանները դեռ հայտնաբերվում են Թաքսիմ հրապարակում շարունակվող շինարարության ժամանակ։

Այսօր հրապարակում գտնվում են հեղինակավոր հյուրանոցներ, ինչպես նաև բազմաթիվ խանութներ, ռեստորաններ, սրճարաններ և Խորտկարան: Շրջանը հաճախ ծառայում է որպես զանգվածային զբոսանքների վայր ինչպես տեղի բնակչության, այնպես էլ զբոսաշրջիկների համար։

Ցավալի է, բայց ավաղ, աստիճանաբար կորցնում ենք ազգի ինքնությունը, մոռանում ենք մեր դժբախտ պատմությունը և թույլ ենք տալիս թշնամուն այդքան արյուն կորցրած ՀԱՅ ազգի զավակների գերեզմանների վրա իրենց հրապարակը կառուցել, և ո՛չ Ստամբուլի բնակիչների, ո՛չ էլ զբոսաշրջիկների մտքով անգամ չի անցնում, թե քանի հայի արյան գնով է կառուցվել հրապարակը, և, ընդհանրապես, Ստամբուլը: