«2 մեծանուն ՀԱՅ՝ մեկ տեղում». Ներսես Աթաբեկյանի «Կիրակին չեմ սիրում»-ը սիրված դերասան Սամվել Թոփալյանի չքնաղ կատարմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

 Ներսես Աթաբեկյան՝ « Կիրակին չեմ սիրում»
Կարդում է սիրված դերասան Սամվել Թոփալյանը
Կիրակին չեմ սիրում…
Հանգիստ:
Հագիդ ընտանի շորեր:
Ու նարդու շխկոցը բակից
Հուշում է, որ կյանքը բնավ
Արկած չէ կամ պարգև Աստծո,-
Մի բան է, որ պետք է լցնես
Թեկուզև նարդու շխկոցով
Կամ սուրճով, որ շատ է խմվում,
Կամ,դիցուք, արաղով-նույնքան:
Այսպիսով գալիս ու կրկնվում,
Քնելիս ասում ենք, դեռ կանք:

Կիրակին քո կյանքն է ամեն օր`
կարիքի կարկատանը վրան-
և´ հացի,և´ սիրո,և´ կնոջ,
և´ խանդի,և´ ցավի,առանց
երկնքի,որ աստղ է երկնագույն,
և առանց երկնքի,որ առաջ
թվում էր ցնդելու՜ մի անկում:
Քեզ նորից մաս-մաս են հավաքում
Մատները ապարդյուն ժամերի.
Խոհանոց, տնակյաց հավաքույթ
Ու հոտը լվացք-ժավելի:
Կիրակին մտնում է անարգել,-
Դու փակի՜ր պատուհան ու դուռ,-
Անթարթ են աչքերը անագե
Հարկը տու´ր:

Եվ այսպես`քառասուն տարի,
Ստույգը` համարյա քառասուն.
Էն ո´վ էր պայծառ ու կատաղի,
Էն ու´մ էր երկինքը սպասում:
Ախ, ինչպես ավազե անապատ,
Կամ ինչպես ավազի ժամացույց`
Կիրակին քեզ շրջում է, ապա
Կիրակի օրերին մատուցում…