«Ստամբուլում երևելիներին տարան, իսկ հասարակ ժողովրդին շատ ձեռք չտվեցին»․ Ստամբուլի «Արաս» հայկական հրատարակչության հիմնադիրը

Ձեզ ենք ներկայացնում մեր հայրենակից Եդուարդ Թովմասեանին, ով համարվում է Պոլսահայ նշանավոր դեմքերից մեկը։ Ստամբուլի «Արաս» հայկական հրատարակչատունն արդեն քսան տարուց ավելի է Թուրքիայի հանրությանն առերեսում է հայոց պատմությանը, գրականությանն ու արվեստին: Հրատարակչատան հիմնադիր Եդուարդ Թովմասեանը գտել է հարեւան ժողովրդի հետ երկխոսության իր բանաձեւը: 

Եդուարդ Թովմասեանը կամ ինչպես մտերիմներն ու ընկերներն են ասում՝ Թոմոն, ծնվել է 1949 թվականին Ստամբուլի Եդիքուլե թաղամասում: Մեծ հայրը` Ղազարոսը, փոքր տարիքում տեղափոխվել է Պոլիս` աշխատելու: Տարիներ անց հիմնել է ընտանեկան սրճարան, որտեղ աշխատել է որդիների ու կնոջ` Թագուհու հետ:

Եդուարդ Թովմասեանի հայրը` ոսկերիչ Պետրոսը, ծնվել է Պոլսում 1908 թվականին։ Ընտանիքն, ապրելով Պոլսում, կարողանում է խուսափել 1915-ի տեղահանությունից ու ջարդերից. «Ստամբուլում միայն երեւելի անձնավորությունները տեղահանությունների ենթարկվեցին, իսկ հասարակ ժողովրդին շատ ձեռք չերկարեցին։ Մտավորականներն էին, եկեղեցականները, աչքի զարնող երեւելի անձնավորությունները տարան, ոմանք կես ճամփին սպանվեցին, ոմանք ուժասպառ Դեր Զոր ու Հալեպ հասան»:

Ընտանիքի հիշողության մեջ, սակայն, Հայոց ցեղասպանությունը թողել է իր դրոշմը: Բայց Եդուարդը կարողացավ ապացուցել, թր դժվարությունները մարդուն միայն ուժ են տալիս։ Հիմա նրան Ստամբուլում ճանաչում են բոլոր հայերը։ Աղբյուրը՝ https://auroraprize.com/։