Մեծ համբավ ունեցող ՀԱՅԸ Արգենտինայում․ ժամանակին արդարադատությունը նրա ձեռքում էր

Լեոն Կարլոս Արսլանյանը մեծ համբավ ունի ոչ միայն Արգենտինայի հայ համայնքում: Նա փաստաբան ու նախկին դատավորը է, նախագահել երկրում հայտնի պատմական դատավարությունը։ Եղել է Արգենտինայի արդարադատության նախարար, Բուենոս Այրես նահանգի արդարադատության ու անվտանգության նախարար։

Արսլանյանի՝ մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված երկարատեւ աշխատանքը նրա ընտանիքի պատմության անմիջական արդյունքն է։ «Ես ազդված էի ընտանիքիս պատմությունից ու շատ հստակ տեսա դա դատավարության ընթացքում։ Ես կարող էի տեսնել ու կապել Արգենտինայի ու Հայաստանի անցյալը․ անցյալ, որը խոցել էր երկու ժողովուրդներին։

Մարդու իրավունքների պաշտպանությունն ու իմ հետաքրքրվածությունը մշակույթով, սոցիալական հարցերով ու քաղաքականությամբ հորիցս ժառանգած իմ գեներում են»,- ասում է նա։  

Լեոն Կարլոսը ծնվել ու մեծացել է իր նախնիների հայրենիքից 10 հազար մղոն հեռու՝ հայրենիքի մասին պատմություններ լսելով, սակայն մի օր պատմությունները շատ իրական դարձան։ «Առաջին անգամ երբ Հայաստան այցելեցի, զգացմունքների տեղատարափ էր։ Փնտրում էի ակունքներս, ուզում էի ճանաչել այդ հողը»։ Այսպիսինն է տարագիր հայերի ճակատագիրը։ Աղբյուրը՝ https://auroraprize.com/։