«Եթե բուժվեր հարբեցողությունից կարող էր բուժվել նաև տաղանդից». դեպք ՖՐՈՒՆԶԻԿԻ կյանքից, որի մասին արժե իմանալ

Վիկտորյա Տոկորեւան իր «Այնպես վատ է, ինչպես այսօր» վերնագրով գրքում անդրադարձել է տաղանդավոր դերասան ՖՐՈՒՆԶԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ:

Ֆրունզիկը տառապում էր տաղանդի պաթոլոգիայով եւ խմիչքի հանդեպ թուլությամբ, նա չէր բուժվում, որովհետեւ, եթե բուժվեր հարբեցողությունից, կարող էր բուժվել նաեւ տաղանդից: Այս 2 բաները փոխկապակցված են: Սակայն կինոժապավենը դաժան բան է, նա ամեն ինչ նկատում է:

Մի անգամ Դանելիան նրան նկատողություն արեց.

— Դու հարբած ես, եւ դա ակնհայտ է,- ասաց ռեժիսորը,- արի պայմանավորվենք, դու երկու շաբաթ ոչ մի կաթիլ չես խմում, ես քեզ նկարահանեմ, իսկ հետո` արա այն, ինչ ուզում ես:

Երկու շաբաթ անց Ֆրունզիկը մոտեցել է Տոկորեւային եւ ուրախ հայտնել.

— Ես արդեն 14-րդ օրն է, ինչ չեմ խմում եւ ինձ շատ լավ եմ զգում:

Այժմ հասկանում եմ, թե ինչու են ապաշնորհ մարդիկ գրավում աշխարհը: Մի պահ ես պատկերացրի, թե ինչպես են սթափ ապաշնորհներն առավոտյան արթնանում, մարզանք անում, լոգանք ընդունում եւ կենսախինդ ու առույգ գնում ու գրավում իրենց տեղերը Դումայում: Իսկ հարբած մարդն արթանում է, տանջվում, տառապում լյարդի ցավից ու ընկճախտի մեջ է ընկնում: Էլ ինչ կարիերայի մասին կարող է խոսք լինել: Հազիվ թե ոտքերը մինչեւ զուգարան հասցնի…