«Ով Հայաստանի դեմ վատ խոսի, անոր գլխուն պիտի զարկեմ քարը». դեպք ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆԻ կյանքից, որը ձեզ ժպիտ կպարգևի

Յուրաքանչյուր ստեղծագործողի, արվեստագետի ու ընդհանրապես անվանի մտավորականի կյանքում զավեշտալի, հետաքրքիր ու հիշարժան դեպքեր շատ են եղել, որոնք ժամանակակիցների, վկայագիրների կողմից փոխանցվելով` հետագա սերունդներին հնարավորություն են տալիս ամբողջական պատկերացում կազմել մեր մեծերի առօրյայի ու կենցաղի, նրանց հետ կապված հետաքրքիր դիպվածների մասին: Ստորև Ձեզ ենք ներկայացնում Վիլյամ Սարոյանի կյանքից ի դրվագ:

Մեծ ու տարօրինակ Վիլյամ Սարոյանը Սևանի ափին ծանր, լճի ալիքներից լավ հղկված մի քար է գտնում և խնդրում է, որ այն տեղավորեն մեքենայի մեջ:
— Ամերիկա’ Ֆրեզնո պիտի տանիմ,- ասում է գրողը:
— Այդ հսկայական քարն ինչպե՞ս եք տանելու…
— Ինքնաթիռով պիտի տանիմ…
— Ինչո՞ւ համար…
— Ով Հայաստանի դեմ վատ խոսի, անոր գլխուն պիտի զարկեմ քարը,- պատասխանում է Սարոյանը: