Գիտե՞ք՝ որն է եղել առաջին հոգևոր երգը, որը ԼՈՒՍԻՆԵ ԶԱՔԱՐՅԱՆԸ խիզախեց երգել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Առաջին հոգևոր երգը, որ Լուսինեն խիզախեց երգել 1964-ին Հայֆիլհարմոնիայի մեծ համերգասրահում (այժմ` «Արամ Խաչատրյան» համերգասրահ), Խաչատուր Տարոնացու «Խորհուրդ խորին» հանդերձի շարականն էր, Կոմիտասի գեղեցիկ մշակմամբ: Թվում է, որ այդ երգը պետք է երգվեր խորին խորհրդով, ինչպես ընկալում և մեկնաբանում էր Լուսինեն, և դա շատերի համար ուղղակի հայտնություն էր: Հիշում եմ, այդ մասին խոսում էին ամենուրեք: «Խորհուրդ խորինը» դարձավ երգչուհու երգացանկի մշտական գոհարներից մեկը:

Այսպիսով, կոմիտասյան գոհարները` գեղջկական և հոգևոր, մեկ անգամ ևս հնչեցին մեր ժողովրդի ականջին, և շատերը Լուսինեի շնորհիվ ճանաչեցին դրանք իրենց ողջ գեղեցկությամբ ու հմայքով»:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: