Բազմակի մեդալակիր՝ ԳՈՒՐԳԵՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ եղել է Արցախյան շարժման կազմակերպիչներից․ Միայն իմանաք թե ինչ մասնագիտություն ունի ՆԱ․ Ավելին ՀՈԴՎԱԾՈՒՄ

Բանաստեղծ, մանկագիր ԳՈՒՐԳԵՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ ծնվել է Արցախի Ասկերանի շրջանի Խանցք գյուղում: 1960թ. եղել է Ստեփանակերտի ժողովրդական ստեղծագործության մարզայի տան տնօրենը, 1963-66թթ՝ Արցախի մարզխորհրդի մշակութային վարչության պետը, 1966-71թթ՝ ռադիոհաղորդումների կոմիտեում խմբագիր, 1971-74թթ, 1978-88թթ՝ «Խորհրդային Ղարաբաղ» թերթի մշակույթի բաժնի վարիչը, 1974-76թթ՝ Ստեփանակերտի Մ.Գորկու անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի տնօրենը, 1996թ-ից՝ Ստեփանակերտի  Հ.Թումանյանի անվան գրադարանի տնօրենը:

Հրատարակվել են նրա «Ճուտիկներ» (1960թ.), «Մեր գյուղի առավոտը» (1961թ.), «Բարի լույս» (1964թ.), «Ես հո փոքրիկ չեմ» (1967թ.), «Այբուբենը երգերի մեջ» (1967թ., 1970թ.), «Կեսօր» (1968թ.), «Ծտերի կրկեսը» (1970թ.), «Ծաղիկն ու մեղուն» (մանկական, 1970թ.), «Անմեղ ժպիտներ» (1973թ.), «Գույների երգը» (1973թ.), «Ջրվեժի երգը» (1976թ.), «Եկեք հաշվել սովորենք» (1976թ.), «Ընտիր երկեր» (մանկական բանաստեղծություններ, պոեմներ, 1978թ.), «Ձյան գույները» (1979թ.), «Ակունքներ» (1981թ.), «Երգող ծառը» (1982թ.), «Ուրախ հայերեն» (2000թ.), «Աշնան հանդես» (2002թ.) և այլ գրքեր: Ռուսերեն լույս է տեսել նրա «Լեռնային կածան» (Մոսկվա, 1973թ.), ադրբեջաներեն՝ «Ես հո փոքր չեմ» (Բաքու, 1974թ.), մոլդավերեն՝ «Լեռնային կածան» (Քիշնև, 1977թ.) գրքերը: Եղել է Արցախյան շարժման կազմակերպիչներից:

1983թ. արժանացել է ՀԳՄ Ստեփան Զորյանի անվան մրցանակի, 1986թ.՝ Ադրբեջանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման, 2000թ.՝ ՀՀ Պետական մրցանակի, 2002թ.՝ Արցախի Եղիշեի անվան մրցանակի, 2003թ.՝ Արցախի «Մեսրոպ Մաշտոց» մեդալի, «Մայրական շնորհակալություն» մեդալի: Մահացել է Ստեփանակերտում: