Աշխարհի գրեթե բոլոր համալսարաններում դասավանդած ՀԱՅԻ պատմությունը

Հայագիտության վարպետ, աշխարհի գրեթե բոլոր համալասարաններում դասավանդած Տիգրան Կույումջյանի հայրը՝ Թորոսը, ծնվել էր 1901 թվականինին Թալասում ու մեծացել Զմյուռնիայում (ներկայիս Իզմիր քաղաքը): Այդտեղ՝ Սուրբ Ստեփանոս եկեղեցում էլ սկսել է երգել: 1920թ. վերջին, այսինքն քեմալականների կողմից քաղաքը հրի մատնելուց երկու տարի առաջ, որոշում է Ամերիկա մեկնել: Նավով ճանապարհորդության համար անհրաժեշտ գումարը տատիկն է տալիս:

Չիկագոյում միայնակ հայտնված Թորոսը սովորում է քաղաքի կոնսերվատորիայում: Ցանկանալով ֆինանսական անկախություն ձեռք բերել՝ նա արեւելյան գորգերի վաճառքով է զբաղվում եւ երգում քաղաքի հայկական եկեղեցու երգչախմբում: Հենց Չիկագոյում հայկական մի պարահանդեսի ժամանակ հանդիպում է Զաբելին:

Զաբելի ու Թորոսի ընտանիքում էլ ծնվում է Տիգրան։ Նա ու իր կրտսեր եղբայր Արմենը լույս աշխարհ են գալիս Տուլչայում։ Ընտանիքը ապրում է Ռումինիայում, քանի որ Թորոսը մտադիր էր կյանքը շարունակել հարազատների կողքին: Բայց երբ 1939 թվականին սկսվում է Երկրորդ համաշխարհային պատերազմը, Բուխարեստում տեղակայված ամերիկյան դեսպանատունը խնդրում է իր քաղաքացիներին վերադառնալ ԱՄՆ:

Նոյեմբերին Կույումջյան ընտանիքը բռնում է վերադարձի ճամփան: Այդ ժամանակ հինգ տարեկան Տիգրանն ազատ խոսում էր ռումիներեն ու հայերեն, շատ ավելի լավ, քան անգլերեն: Նա հետաքրքրասեր պատանի էր ու փայլուն ուսանող: Աղբյուրը՝ https://auroraprize.com/։