Այս ՀԱՅԸ եղել է է Ջորջ Բայրոնի հայերեն լեզվի ՈՒՍՈՒՑԻՉԸ․ ՆԱ տիրապետել է ավելի քան 10 լեզուների․ ՆԱ այդ ժամանակների առաջին ԵՐԿԼԵԶՈՒ ԲԱՌԱՐԱՆԱԳԻՐՆ է եղել․

Լեզվաբան, բառարանագիր, թարգմանիչ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՎԳԵՐՅԱՆ ծնվել է Անկյուրայում (այժմ՝ Անկարա, Թուրքիա)։ Եղել է լեզվաբան, բառարանագիր Մկրտիչ Ավգերյանի եղբայրը: 1786թ. գնացել է Վենետիկի Սբ. Ղազար կղզի, գրեթե ամբողջ կյանքն անցկացրել այնտեղ: Եղել է Ջորջ Բայրոնի հայերեն լեզվի ուսուցիչը։ Տիրապետել է հունարենին, լատիներենին, եբրայերենին, իտալերենին, ֆրանսերենին, անգլերենին, հունգարերենին, գերմաներենին և թուրքերենին։ Նրա լեզվագիտական կարողությունները լիարժեք կերպով դրսևորվել են բառարանագրության բնագավառում։ Կազմել է ֆրանսերեն-հայերեն, հայերեն-ֆրանսերեն-թուրքերեն, անգլերեն-հայերեն («Բառարան անգղիերէն և հայերէն», 1821թ.), հայերեն-անգլերեն բառարանները, ձգտել հայերին հաղորդակից դարձնել Եվրոպայում գիտության նվաճումներին, օտարներին սովորեցնել հայերեն։

Լեզվաբանական տեսակետից նրա ամենաարժեքավոր գործը «Բացատրութիւն չափուց և կշռոց նախնեաց, առաջնորդութեամբ Եպիփանու, Խորենացւոյ և Շիրակացւոյ» (1821թ.) աշխատությունն է, ուր ամփոփելով Եպիփանես Կիպրացու (4-րդ դար), Մովսես Խորենացու և Անանիա Շիրակացու աշխատանքները։

Ժամանակի չափ ու կշռի միավորների ֆրանսերեն անվանումները տրված են հայերեն, իսկ հայերենները՝ թուրքերեն համարժեքներով։ Աշխատության մեջ ստուգաբանված են պարսկերենից, հունարենից և այլ լեզուներից փոխառված 124 բառ։ Ջորջ Բայրոնի հետ կազմել և հրատարակել է անգլերեն-հայերեն (1817թ.), հայերեն-անգլերեն (1819թ.) քերականության ձեռնարկներ։ Հայտնի է եղել նաև որպես հմուտ թարգմանիչ: Առաջին անգամ հայերենի (գրաբար) է թարգմանել Ջ.Սիլտոնի «Դրախտ կորուսեալ»-ը (1824թ.), Ներսես Շնորհալու «Հաւատով խոստովանիմ»-ը (1823թ.) և այլն։ Ձեռագիր վիճակում թողել է գերմաներեն-հայերեն և հունարեն-հայերեն բառարաններ։ Մահացել է Վենետիկում։