Աշխարհրահչակ ՀԱՅ, ով դարձավ իր ժամանակի «Կենդանի լեգենդը» և հռչակվեց բոլոր ժամանակների ամենահանճարեղ ՄԱՐԴԸ. գիտե՞ք` ի՞նչ էր ՆԱ պատրաստում

Հայտնի է, որ միլարանոց ջութակի վրա նվագել է վիրտուոզ Պագանինին, սակայն նա աշխարհում միակը չեղավ այն բանից հետո, երբ իր ձեռքով պատրաստած ջութակների վրա սկսեց նվագել եւ Էդուարդ Տեր-Ղազարյանը, իսկ նա դեռեւս միակն է, որ նվագել է չափսերով չափազանց փոքրիկ միլարանոց գործիքի վրա, ավելին` զենքը միլարանոց ջութակի վերածած խաղաղության գործիքով համերգային շրջագայություններ կատարել աշխարհով մեկ, զարմացրել ու հիացրել բոլորին անհավատալի հրաշքներով, բացի դրանից նա աշխարին զարմացրեց յուրահատուկ գործերով:

Այսպես՝ Լուվրի թանգարանը վարպետին պատվիրում է բրնձի հատիկի վրա անմահացնել Հովհաննես Այվազովսկու հանճարեղ գործը` «Իններորդ ալիքը», սակայն պատրաստի գործը բաժին է ընկնում «արվեստասեր» մի աղավնու, որ, հայտնվելով պատշգամբում, անակնկալ կուլ է տալիս մեկ միլիոն դոլար արժողությամբ ու երեք ամսվա չարչարանքով արարված թանգարանային եզակի նմուշը… Իսկ ի՞նչ իմանաս, թե դա հատուկ հանձնարարությամբ Լուվրից գործուղված թեւավոր փոստատար չէր, որ վարպետին զրկեց վաստակած մեծ գումարից…

Էդուարդ Տեր-Ղազարյանի թանկարժեք բրնձահատիկը ոչ միայն աղավնին է  տարել, այլեւ նրա հանճարեղ մանրաքանդակներն իրենց թեւով են ճամփորդել աշխարհի տարբեր ծայրեր` ԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, Հարավսլավիա, Ճապոնիա, Իրան, Եգիպտոս, Ռուսաստան. մի խոսքով` այլուր եւ ամենուր։ Այդ թանկարժեք քանդակներից նվեր են ստացել աշխարհի հարուստ ու հայտնի մարդիկ` Ջոն Ռոքֆելերը, Անգլիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդը, Ստալինը, Խրուշչովը, Հո Շի Մինը, Հոնեկերը եւ շատ ուրիշներ… Առիթները, իհարկե, հետաքրքիր էին, հատկապես ԽՄԿԿ ԿԿ գլխավոր քարտուղար Նիկիտա Խրուշչովի դեպքում. երբ Դելիում կառավարական ընդունելությանը նրան նվիրել են ասեղի վրա փորագրված յոթ փղիկ, նա տրտմել է, թե ինչո՞ւ ԽՍՀՄ-ում նման վարպետներ չկան. պատասխանը չուշացավ. հենց Դելիում էլ նա դիվանագիտական փոստով փոքրիկ ծանրոց ստացավ` 1 սմ-ի չափ մազի վրա փորագրված 300 փղիկներով:

2006 թ. Էդուարդ Տեր-Ղազարյանը  Քեմբրիջի կենսագրական կենտրոնի կողմից արժանացավ «Կենդանի լեգենդ» ոսկե մեդալի եւ հայտարարվեց բոլոր ժամանակների ամենահանճարեղ մարդկանցից մեկը, Ոսկե մեդալ բարձրագույն պարգեւի արժանացավ ՀՀ մշակույթի նախարարության կողմից, իսկ 2010 թ. «Սրբ Սահակ եւ Սրբ Մեսրոպ» մեդալով նրան պարգեւատրեց Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն։ Ապրիլի 16-ը Էդուարդ Ավագի Տեր-Ղազարյանի հիշատակի օրն է. նա վախճանվեց ծննդավայրում` Երեւանում, 2012 թ., 88 տարեկանում` իրենից հետո թողնելով գեղեցիկ հեքիաթների հրաշք աշխարհը, որն այսօր շարունակում է վարպետի թոռը…