Ֆրեզնոյի համալսարանի հայագիտության ամբիոնի ղեկավարը․ հայ, ում երբեք չի մոռանա աշխարհը

Տիգրան Կույումջյանի մասին կարելի է անվերջ խոսել, նրա կենսագրությունը նման է արկածային ֆիլմի, որը թույլ չի տա հանդիսատեսին մի վայրկյան անգամ հոգնել: Ֆրեզնոյի համալսարանի հայագիտության ամբիոնի նախկին ղեկավարն է Տիգրանը։ Մեր հայրենակիցը հանրագիտարանային գիտելիքների տեր մարդ է, ով միշտ ձգտում է առաջ, դեպի նոր նվաճումներ։

Նրա անցած ուղին ու ընտանիքի պատմությունը հայկական սփյուռքի պատմությունն են արտացոլում: Նա եղել է աշխարհի տարբեր երկրներում, տարբեր ճանապարհներ անցել՝ Ռումինիայով, Միացյալ Նահանգներով, Եգիպտոսով, Լիբանանով ու Ֆրանսիայով:

Բավական է բացել Փարիզում նրա տուն-թանգարանի դուռը, որ զգաս այնտեղ իշխող ներաշխարհի անսահմանությունը: Այնտեղ կարելի է գտնել արվեստի հին գործեր, բայց հավաքածուի ամենաթանկ նմուշները Տիգրան Կույումջյանի ընկեր Վիլյամ Սարոյանի ջրաներկ աշխատանքներն ու գծանկարներն են, ինչպես նաեւ մեծն Փարաջանովի նվիրած մի կոլաժ: Այսպիսին են մեր տաղանդավոր հայրենակիցները։ Աղբյուրը՝ https://auroraprize.com/։