Տոհմը շարունակվում է․ ՀԱՅ նկարիչ, ով իր բնավորությունը ժառանգել է Արևակ տատից

Աշխարհահռչակ վրացահայ նկարիչ Թենգիզ Միկոյանցը սիրահարվել է Թբիլիսիին հենց այն պահից, երբ մուտք է գործել քաղաք։ Նկարիչը խոստովանել է, որ ընտանիքով ուշ են ժամանել քաղաք, արդեն երեկք էր ու լույսերի մեջ պճնված քաղաքն ասես հեքիաթ լիներ։

«Ես հրաժարվեցի Կիեւի Գեղարվեստի ակադեմիա ընդունվելու մտքից: Ինձ գրավեց Թբիլիսին: Այն ուղղակի կախարդեց ինձ»։ Այդ ժամանակից ի վեր հայ նկարիչն ապրում է Թբիլիսիում։ Նա խոստովանում է, որ որտեղ էլ ապրելիս լիներ, միեւնույն է՝ նկարելու էր հին քաղաքը, որն իրեն շատ է ոգեշնչում։ Այստեղ էլ Թենգիզն ընտանիք է կազմում։ Ժպտալով՝ նա պատմում է իր երեք որդիների ու կիսով չափ հայ, կիսով՝ օսեթացի երիտասարդ կնոջ՝ Գանայի մասին։

«Իմ բնավորության գծերից շատերը ժառանգել եմ Արեւակ տատիկիցս։ Նա կենսուրախ ու շատ հպարտ անձնավորություն էր»,- նշում է նկարիչը։ Արեւակ տատը (օրիորդական անունը՝ Արեւհատ Վարդանյան) երկար ու դժվարին կյանք է ունեցել։ Նա ընդամենը երեք տարեկան էր, երբ թուրքերը կազմակերպում են նրա հայրենի Մուշ քաղաքի բնակչության կոտորած։ Անցնելով դժվարությունների միջով ի վերջո ընտանիքը կարողացել է փրկվել ու տոհմը շարունակվում է։