«Վայքից գնաց Ջրական ու միանգամից կռվի բռնվեց թշնամու հետ». ՀԵՐՈՍ Արթուրն այդպես էլ չտեսավ այդքան սպասված 3-րդ զավակի ծնունդը

Մենք շարունակում ենք լուսաբանել մեր քաջերին, որ նրանց բարձր անունն էլ ավելի բարձր հնչի: Մենք ձեզ երբեք չենք մոռանա, տղե՛րք: Նրանց, որ էլ տուն չեկան, նրանց, որ հասան իրենց ընտանիքներին, նրանց, որ հաշմանդամ վերադարձան, և նրանց, որ դեռ թշնամու ճիրաններում են, մենք նրանց բոլորին կյանք ենք պարքտ ու միակ բանը, որ կարող ենք անել փոխհատուցելու համար, նրանց կիսատ թողած գործն ավարտին հասցնելն ու մեր ապագա սերունդներին հայրենիք փոխանցելն է: Չուրանանք ու չմոռանանք` ինչի համար կռվեցին ու զոհվեցին մեր տղերքը:

Ճանաչենք մեր անմար լույսերից ևս մեկին. Արթուր Հարությունի Ղարիբյան:

Մեր հերոս Արթուրը ծնվել է 1985 թվականին Վայոց ձորի Զառիթափ գյուղում: Ունի հրաշք ընտանք, երեք զավակների հայր էր, բայց, ավաղ, այդպես էլ չտեսավ 3-րդ զավակի ծնունդը:

Նա ընտրել էր հայրենիքը պաշտպանելու սուրբ գործը և 2017 թվականից ծառայում էր Վայքի զորաամասում որպես պայմանագրային: Հեկտեմբերի 9-ին գումարտակի հետ միասին մեկնել է Ջրականի առաջնագիծ ու միանգամից թեժ մարտի բռնվել ոսոխի հետ: Ասում են` աննահանջ կռվել է մինչև վերջին վայրկյանը:

Սակայն օրեր շարունակ պայքարից հետո նա էլ է անմահանում հոկտեմբերի 12-ին` այդպես էլ չտեսնելով այդքան սպասված 3-րդ զավակի ծնունդը:

Հերոսի մարիմնը գտնվել ու հուղարկավորվել է 9 ամիս անց միայն:

Փա՛ռք Քեզ, հերո՛ս, հավերժ շնորհակալ և պարտական ենք: