«Առաջին հարվածները շատ ծանր էին ու ՆԱ մի քանի ժամ մահվան դեմ կռիվ է տվել` մինչև վերչին շունչը պայքարելով». ՀԵՐՈՍ Գևորգը ընդամենը 19 գարուն ապրեց

Մենք շարունակում ենք լուսաբանել մեր քաջերին, որ նրանց բարձր անունն էլ ավելի բարձր հնչի: Մենք ձեզ երբեք չենք մոռանա, տղե՛րք: Նրանց, որ էլ տուն չեկան, նրանց, որ հասան իրենց ընտանիքներին, նրանց, որ հաշմանդամ վերադարձան, և նրանց, որ դեռ թշնամու ճիրաններում են, մենք նրանց բոլորին կյանք ենք պարքտ ու միակ բանը, որ կարող ենք անել փոխհատուցելու համար, նրանց կիսատ թողած գործն ավարտին հասցնելն ու մեր ապագա սերունդներին հայրենիք փոխանցելն է: Չուրանանք ու չմոռանանք` ինչի համար կռվեցին ու զոհվեցին մեր տղերքը:

Ճանաչենք մեր անմար լույսերից ևս մեկին. Գեորգի Վարդանի Միքայելյան:

Մեր հերոս Գևորգը դիպուկահար էր, իր գործի մեջ լավագույններից մեկը: Ծնվել է 2001 թվականին Սանկտ-Պետերբուգում: Բայց հայրենիքի կանչով ընտանիքի հետ տեղափոխվել էին Հայաստան ու 2004 թվականից ապրում էր այստեղ: Հերոսը որոշեց` անպայման պիտի ծառայի ու 2019 թվականին զորակոչվեց հայոց բանակ: Ծառայում էր Ջրականում, 3-րդ կարգի դիպուկահար էր:

Պատերազմի առաջին հարվածները չափազանց ծանր էին ու Գևորգը մի քանի ժամ թեժ պայքարի մեջ է մտել, բայց, իրեն չխնայելով, զոհվել է ժամեր անց` սեպտեմբերի 27-ին, Մարջալու գյուղի մոտակայքում:

Փա՛ռք Քեզ, հերո՛ս, հավերժ շնորհակալ և պարտական ենք: