«Վերջին օրերին Շուշիի համար էր կռիվ տալիս, իրեն չխնայելով` ծանր վիրավորվում է ու հայտնվում շրջափակման մեջ». ՀԵՐՈՍ Մհերը ընդամենը 20 տարեկան էր

Մենք շարունակում ենք լուսաբանել մեր քաջերին, որ նրանց բարձր անունն էլ ավելի բարձր հնչի: Մենք ձեզ երբեք չենք մոռանա, տղե՛րք: Նրանց, որ էլ տուն չեկան, նրանց, որ հասան իրենց ընտանիքներին, նրանց, որ հաշմանդամ վերադարձան, և նրանց, որ դեռ թշնամու ճիրաններում են, մենք նրանց բոլորին կյանք ենք պարքտ ու միակ բանը, որ կարող ենք անել փոխհատուցելու համար, նրանց կիսատ թողած գործն ավարտին հասցնելն ու մեր ապագա սերունդներին հայրենիք փոխանցելն է: Չուրանանք ու չմոռանանք` ինչի համար կռվեցին ու զոհվեցին մեր տղերքը:

Ճանաչենք մեր անմար լույսերից ևս մեկին. Մհեր Մարդիի Հարությունյան:

Մեր հերոս Մհերը կրտսեր սերժանտ էր: Ծնվել է 2000 թվականին Մարտունու շրջանի կարմիր շուկա գյուղում: 2019 թվականից ծառայում էր Ստեփանակերտի զորամսում: ՑՈՐ-ի զինվերներից մեկն էր:

Ու պետերազմի հենց առաջին օրերից նա իր տղերքի հետ ոտքի կանգնեց, որ ստոր թշնամուն թույլ չտա ոտք դնել հայոց հողի վրա: Նա եղել է ամենաթժ կետերում` Վարանդայում, հետո էլ տեղափոխվել է Շուշի, որտեղ մարտերն ավելի ծանր էին:

Նոյեմբերի 7-ին` պատերազմի ավարտից ընդամենը 2 օր առաջ, նա Շուշիի թեժ մարտերում ծանր վիրավորվում է ու հայտնվում թշնամու շրջափակման մեջ: Չկարողանալով դուրս գալ` հերոսը նույնպես անմահանում է` կյանքը զոհելով` հանուն հայրենիքի: Հուղարկավորվել է հուլիսի 7-ին:

Մհեր Հարությունյանը հետմահու պարգևատրվել է «Արության» և «Մարտական ծառայության» մեդալներով:

Փա՛ռք Քեզ, հերո՛ս, հավերժ շնորհակալ և պարտական ենք: