Ցեղասպանությունը վերապրածների որդին․ ՀԱՅ, ով հետո դարձավ համաշխարհային հեղինակություն

Ցեղասպանությունը վերապրածների որդի Տիգրան Կույումջյանը, ով ժամանակին մեծ հայագոտ էր ու դասավանդում էր աշխարհի տարբեր երկրների հայտնի համալսարաններում, ծնվել է Ռումինիայի Տուլչա քաղաքում: Մայրը՝ Զաբել Գալուստյանը, ծնվել էր Սամսունում՝ Սեւ ծովի ափին, 1906 թվականին: Մորական պապը՝ Տիգրանը, ուսուցիչ էր հեղինակավոր ամերիկյան քոլեջում:

1915 թ. գարնանը, զգալով մոտալուտ վտանգը, նա իր երկու կրտսեր երեխաներին` 11-ամյա Արշավիրին ու 9-ամյա Զաբելին հանձնել էր հույն հարեւանի հոգածությանը: Արշավիրից ու Զաբելից բացի, Տիգրանն ուներ եւս երկու որդի եւ երկու դուստր, որոնք մահացան 1915 թվականին:

Տիգրանի մորական պապ Տիգրանը նույնպիսի ողբերգական ճակատագիր ունեցավ: Սամսունի այլ երևելիների հետ ձերբակալվելուց հետո նա սպանվեց: Երբ 1918 թվականին պատերազմն ավարտվեց, Զաբելին ու Արշավիրին հանձնեցին Կոստանդնուպոլսի ամերիկյան մանկատուն:

Եվ ահա, պատերազմից առաջ Միացյալ Նահանգներ գաղթած նրանց զարմիկ Լեւոնը նրանց գտնում է Մերձավոր Արեւելքում ամերիկյան օգնության կոմիտեի կազմած որբերի ցուցակում եւ տեղափոխում Չիկագո: Այդպես փրկվում է մի ամբողջ գերդաստանի ճակատագիր։ Ու հիմա նրանք ունեն իրենց շառավիղներն ու ժառանգորդները։ Աղբյուրը՝ https://auroraprize.com/։