Ինչո՞ւ ես երեխայի գլխից հոտ քաշում, Շիրազ. միայն իմանաք՝ ինչ պատասխան է տվել իր որդու՝ Սիփանի գլխից հոտ քաշող ՇԻՐԱԸ

Ստորև Ձեզ ենք ներկայացնում 4 դեպք Հովհաննես Շիրազի կյանքից:

Երեք ընկերներ ծանոթանում են Շիրազի հետ' ասելով, որ երեքի անունն էլ Ռազմիկ է: Հատկապես շատ է հպարտանում գյումրեցի ճանաչված Ռազմիկ Դարբինյանը:
Շիրազը զարմանում է.
- Ինչըղ կեղնի, բոլորդ Ռազմիկներ եք, իսկ Մասիսը գերի է...
Մի անգամ Շիրազին հարցնում են.
- Վերջերս ինչո՞ւ չեք մասնակցում Գրողների միության ժողովներին:
- Եթե Նարեկացին չի մասնակցում, ե՞ս ընչի պիտի մասնակցեմ,- պատասխանում է Շիրազը:
Մի անգամ Շիրազը որդու' Սիփանի հետ գնում է հրատարակչություն: Երեխային նստեցնում է ծնկներին, գուրգուրում նրան' հոտ քաշելով գլխից: Շիրազին հարցնում են.
- Ինչո՞ւ ես երեխայի գլխից հոտ քաշում, Շիրազ...
- Հանճարի հոտ կառնիմ,- պատասխանում է բանաստեղծը:
Մի անգամ Հովհաննես Շիրազը' կանաչ փողկապով, զգուշորեն մտնում է խմբագրի սենյակ: Վերջինս փորձում է կատակել և ասում է.
- Կանաչ փողկապով ես շրջում, չե՞ս վախենում էշերից:
- Հենց դրա համար էլ վախվխելով ներս կուգամ,- պատասխանում է Շիրազը: