«Եթե ես մի քիչ էլ մնայի, մեծ պատմություն կդառնար». այդ ի՞նչը ստիպեց ՄԵԾՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ վիրավորված դուրս գալ դահլիճից ու կիսատ թողնել սեփական բեմադրությունը

Արամ Խաչատրյան. մեծություն ու տաղանդ, ու հանճարի առաջ խոնարհվում էր ողջ աշխարհը: Այսօր էլ Հայաստան ասելիս առաջինը հիշում են Խաչատրյանի «Ապարտակը» ու չքնաղագույն ստեղծագորխությունները: Բայց ահա ՀԱՅ մածի կյանքն էլ հարթ չի ընթացել նրա կյանքի հետ կապված բազմաթիվ հետքրքիր պատմություններ կան, որոնցից մեկի մասին էլ ուզում ենք պատմել այդ հոդվածում:

1970 թվականին նա ներկա էր Երևանում «Սպարտակի» բեմադրությանը, ներկա էր կյանքում վերջին անգամ։ Ականատեսներն ասում էին, որ ներկայացումը հիանալի էր, խմբավարն էր Յակով Ոսկանյանը։ Ամեն ինչ շատ լավ էր ընթանում, սակայն մինչ առաջին ակտի ավարտը Խաչատրյանը հեռացավ դահլիճից։

Հետո պարզվեց, որ նա դուրս էր եկել թատրոնի շենքից։ Կոմպոզիտորին գտան սրճարանում` մայրաքաղաքի կենտրոնական պողոտայի հակառակ մայթին։ Խաչատրյանն ասաց, որ եթե մնար, մեծ իրարանցում կառաջացներ, ու հետևյալ կերպ դա պարզաբանեց` «Նրանք իմ երաժշտությունը մի ամբողջ չորս տակտով կրճատել են»։

Վիրավորանքն անցավ, իհարկե, բայց դա միանգամից չեղավ։ Մաեստրոն չափազանց պահանջկոտ էր և՛ իր, և՛ կատարողների, և՛ նույնիսկ հանդիսատեսի նկատմամբ։