Ճանաչված ՀԱՅ, ում ուսանողներից էր Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն

Ձեզ ենք ներկայացնում մեծն հայագետ Տիգրան Կույումջյանի կյանքի պատմությունը։ Կարող ենք ասել, որ նրա նման երկրորդը դեռ չի ծնվել աշխարհում։ 1961 թվականին նա մագիստրոսական թեզ է պաշտպանում՝ հայ եկեղեցու Անթիլիասի եւ Էջմիածնի թեւերի միջեւ տարաձայնությունների թեմայով: Նրա ղեկավարը հայր Գարեգին Սարգսյանն էր, որն ավելի ուշ դարձավ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս, հետո` Ամենայն Հայոց Կաթողիկոս, իսկ նրանց հանդիպումը հիմք դարձավ երկարատեւ բարեկամության:

Կրթությանը զուգահեռ՝ Տիգրանն ստեղծում է «American Authors Inc» գրական գործակալությունը: Նյու Յորքում էլ Տիգրանը հանդիպում է Անժել Կապոյանին, որի հետ ամուսնանում է 1967թ. ամռանը, Փարիզի հայկական եկեղեցում: Երիտասարդ զույգը մեկնում է Կահիրե, որտեղի Ամերիկյան համալսարանում Տիգրանն արաբագիտության բաժնի փոխտնօրենի պաշտոն էր ստացել:

Եգիպտոսից զույգը տեղափոխվում է Բեյրութ, եւ Տիգրանը միջնադարյան Հայաստանի պատմություն է դասավանդում Ամերիկյան համալսարանում, որտեղ նրա ուսանողներից էր Մեծի Տանն Կիլիկիո ապագա Կաթողիկոս Արամ Ա-ն: Մեկ տարի շարունակ Տիգրանը ղեկավարում է նաեւ Հայկազյան համալսարանի հայագիտության բաժինը:

Կարճ ժամանակ անց՝ 1977 թվականին Տիգրանը թեւակոխում է իր համալսարանական մասնագիտական ուղու որոշիչ փուլը. նրան առաջարկում են Կալիֆորնիայի պետական համալսարանում (Ֆրեզնո) հայագիտական ուսումնասիրությունների մշտական ծրագիր մշակել: Համալսարանում ստեղծված հայագիտության բաժինը Տիգրան Կույումջյանը ղեկավարեց շուրջ 32 տարի: Աղբյուրը՝ https://auroraprize.com/։