ՄԵԾԱՆՈՒՆ ՀԱՅ, ով, բնակվելով Հնդկաստանում, ապրեց միայն ՀԱՅԵՐԻ համար. ավաղ, ՆԱ մահացավ հենց ՀԱՅՐԵՆԻՔ գալու ճանապարհին

Մեր արմատը, մեր հայրենիքն է։ Ով ուզում է երջանիկ լինել, նա պետք է նախ և առաջ ձգտի հայրենիքի երջանկությանը։

«Մեսրոպ Թաղիադյանը ինքնատիպ եւ հզոր անհատականություն էր, բազմակողմանիորեն օժտված, մեծ եռանդի տեր, ուժեղ, խիզախ մարդ, իսկական վիպական կենսագրություն ունեցող մի գրող. ոտքի տակ էր տվել աշխարհի կեսը, եղել էր ուսուցիչ, լրագրող, գիտնական, մանրավաճառ, քաղաքական գործիչ, բանաստեղծ, իսկական վերածնության, բարձրացող ուժի բնորոշ դեմք, անցել հալածանքի ու թշնամանքի փշոտ ճամփեքով: Նրա մասին հիացմունքով է խոսել Միքայել Նալբանդյանը, բարձր է գնահատել Շիրվանզադեն. «Թաղիադյանի անունը հայ ընթերցող հասարակությանը շատ քիչ է հայտնի, այնինչ՝ նա դարիս ամենատաղանդավոր բանաստեղծներից մեկն էր, նաեւ՝ ամենից սրամիտը…»:

Աշխարհի կեսը ոտնատակ տված բանաստեղծ, րող, մանկավարժ, հրապարակախոս։ Մեսրոպ Թաղիադյանը հիմնականում ապրել և գործել է Հնդկաստանում: բայց ամենուր Թաղիադյանը հետապնդել է մի նպատակ՝ ստեղծել դպրոց ու թերթ, ժողովրդի համար վառել հոգեւոր լույս, բորբոքել ազգային-ազատագրական գաղափարներ…»: Գրական, մանկավարժական բեղմնավոր գործունեություն է ծավալել, թողել գրական հարուստ ժառանգություն։

Մեսրոպ Թաղիադյանը, որ լուսավորության, լուսամտության, առաջադեմ գաղափարների ջատագով էր, ստեղծել եւ խմբագրել է «Ազգասեր Արարատյան» հանդեսը, նրա էջերում տպագրել ներքին ու արտաշխարհին վերաբերող լուրեր, տեղեկություններ Հայաստանի մասին, քաղաքական, գրական, գեղարվեստական, գիտական, մանկավարժական, տարաբնույթ նյութեր: Նրա հրապարակախոսական նյութերը եղել են մեծապես հայրենիքի մասին:

1852 թ. բանաստեղծն իր տպարանը, «Ազգասեր Արարատյան»-ի խմբագրությունը եւ հիմնադրած «Սբ Սանդուխտ» երկսեռ դպրոցը տեղափոխում է Կալկաթային մոտ գտնվող Չիչրա քաղաք: Ցավոք, տառապանքի գնով ստեղծված այս բոլորը շուտով դադարում են գործելուց: Չիչրայում հանգրվանելուց վեց տարի անց հայրենաբաղձ բանաստեղծը որոշում է վերադառնալ հայրենիք, բայց այն վերստին տեսնել բախտ չէր վիճակված. ճանապարհին, հիվանդության պատճառով կանգ է առնում Իրանի՝ բանաստեղծների քաղաք Շիրազում: Այստեղ էլ փակվում են աստանդական բանաստեղծի հայրենակարոտ աչքերը, որոնց լույսը ցոլացրել էր հանուն իր ազգի բարօրության ու  լուսավորության, հանուն մարդու մարդ մնալու, մարդկայինի ու  կատարելագործման: