ՀԱՅ, ում սետղծագործությունները ցուցադրվել են Գերմանիայում, Իտալիայում, Միացյալ Նահանգներում ու Հայաստանում

Թենգիզ Միկոյանցը ծնվել է 1964թ. Խորհրդային Վրաստանում։ 1985-87թթ. սովորել է Թբիլիսիի Մ. Թոիձեի անվան գեղարվեստի ուսումնարանում: 1989-ին ընդունվել է Թբիլիսիի գեղարվեստի պետական ակադեմիա, որը գերազանցությամբ ավարտել է 1995 թվականին։ Ակադեմիան ավարտելուց հետո նրա ստեղծագործությունները ցուցադրվել են Գերմանիայում, Իտալիայում եւ Միացյալ Նահանգներում։

2005 թվականից Միկոյանցն անհատական ցուցահանդեսներ է կազմակերպել Երեւանում, Թբիլիսիում, Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում եւ Տյումենում։ Նրա գործերն ընդգրկված են Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Վրաստանի եւ բազմաթիվ այլ երկրների տարբեր մասնավոր հավաքածուներում։

2011թ. ՀՀ Սփյուռքի նախարարությունը նկարչին պարգեւատրել է «Արշիլ Գորկի» մեդալով, որը շնորհվում է կերպարվեստի, գեղանկարչության, քանդակագործության, գծագրության արվեստը տարածելու եւ Սփյուռքում հայկական արվեստը ճանաչելի դարձնելու գործում ներդրում ունենալու համար: «Գեղանկարչության իմ ուսուցիչը Թբիլիսին է,- խոստովանում է Միկոյանցը՝ հիշելով, թե ինչպես է ինքն «ընդմիշտ մնացել այս հեքիաթային քաղաքում»։