Այս ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾԻ դիմաքանդակները շատ յուրահատուկ են և օրիգինալ․ Ճանաչեցիք քանդակագործ ՄԻՔԱՅԵԼ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ․

Քանդակագործ ՄԻՔԱՅԵԼ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ծնվել է Հայաստանի Ագարակ գյուղում (այժմ՝ ՀՀ Սյունիքի մարզում): 1897թ. սովորել է Պետերբուրգի Շտիգլիցի նկարչական դպրոցում, 1898-1900թթ՝ Գեղարվեստի ակադեմիայում։ 1901-02թթ կատարելագործվել է Հռոմում։

1903թ-ից ապրել և ստեղծագործել է Թիֆլիսում։ Կերտել է կերպավորման հավաստիությամբ, ընկալման անմիջականությամբ առանձնացող դիմանկարներ, ժանրային ստեղծագործություններ։ Աշխատանքներից են՝ Խ.Աբովյանի, Ծերենցի,  Րաֆֆու, Մ.Նալբանդյանի, Ղ.Աղայանի,  Սիրանույշի դիմաքանդակները (բոլորը՝ գիպս), Վ.Լենինի կիսանդրին (1920թ.), «Բեռնակիրը» (1903թ.), «Կուժը կոտրած աղջիկը» (գիպս, 1906թ.), «Կինտոն» ժանրային քանդակները։

Ակտիվորեն մասնակցել է Հայ արվեստագետների միության հիմնադրմանը (1916թ., Թիֆլիս), միության կազմակերպած ցուցահանդեսներին։ Քանդակագործի «Ժամհար Սաքանը» (բրոնզ, 1903թ.), «Ասեղ թելող պառավը» (գիպս, 1906թ.), «Աղջկա գլուխ» (բրոնզ, 1915թ.) և այլ գործեր գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում։ Մահացել է Թբիլիսիում: