Հենց այս ՀԱՅԻ շնորհիվ մենք այսօր ունենք տպագրություն, բայց ցավոք ՆՐԱՆ քչերն են հիշում. ո՞վ էր Արամյան գրերի ՀԵՂԻՆԱԿԸ, ով բացեց ՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ տպարանը

Որքան կարեւոր էր նախաքրիստոնեական շրջանի հայոց գրերից անցում կատարել դեպի քրիստոնեական շրջան եւ նոր գրերի արարումով իրականացնել քրիստոնեական քարոզչություն ու գրականություն ստեղծել, նույնքան կարեւոր էր ձեռագիր գրքերից անցում կատարել տպագրությանը` բազմապատկելու ձեռագրերով ստեղծված սակավաքանակ օրինակները եւ հեշտացնելու ընթերցանությունը։ Մաշտոցյան շրջանից մինչեւ Հակոբ Մեղապարտ առնվազն 10-11 դար պահանջվեց, որպեսզի հիմնվեր առաջին հայկական տպարանը։ Եվ այդ մարդը լեգենար Ճանիկ Արամյանն էր, ում շնորհիվ հայ գրերն ու հայ մշակույթը նոր փուլ թևաճեցին և ում պարտավոր է ճանաչեյ յուրաքանչյուր հայ:

Ճանիկ Արամյանը ծնվել է 1820 թ. ապրիլի 20-ին Իզմիթում` Մարմարա ծովի հյուսիսային ափին, քաղաք, որն ի սկզբանե պատկանում էր Հռոմեական կայսրությանը, այնուհետեւ` Բյուզանդական կայսրությանը, իսկ 1337-ին այն գրավեցին թուրքերը` ավերելով քաղաքի պարիսպներն ու կոտորելով ողջ հունական բնակչությանը, այնպես որ Իզմիթն արդեն թուրքական էր, երբ ծնվեց Արամյանը… 

Արամյաններն ունեւոր չէին, սակայն կրթության հարցը երբեւէ երկրորդական չի եղել հայկական ընտանիքում։ Լինելով բանասեր ու բազմակողմանի հետաքրքրությունների տեր, զբաղվելով տարատեսակ արհեստներով, միտք ունենալով նաեւ հայերեն գրքեր հրատարակել` նրան զբաղեցնում է եւ տպարանի հարցը։ Հիմնելով տառաձուլարան, նրա խնդիրը դառնում է հայկական տպատառերի պարզեցումն ու բարելավումը, հնաշխարհիկ ձեւերի ընդօրինակումը եւ առավել եվրոպականին, մասնավորապես` լատինականին մոտեցնելը։ 

Անհրաժեշտ էր գրանշանների կանոնավոր ձեւը ուղղաձիգ դարձնել, հրաժարվել տառերի ծոցավորումներից, ինչը ոչ միայն կհեշտացներ շարվածքը, այլեւ տառերն առավել ընթեռնելի կդառնային։ Թեեւ որոշ տառերի` տ-s, ք-f, ր-r անընդունելի փոփոխությանը, ընդհանուր առմամբ` Արամյան տպատառատեսակը ծառայեց նպատակին եւ նոր հղացումների առիթ տվեց` հասնելով մինչեւ թվանշային դարաշրջան. դրա սկզբունքները կիրառվեցին նաեւ թվանշային այլ տառատեսակների մեջ։ Հարկ է նշել, որ ներկայիս թվանշային օրինակները մշակված են խորհրդային տարիներին տարածված Արամյան տառատեսակի հիման վրա։ 1859 թ. Արամյանին հաջողվում է հիմնել սեփական տպարան, հրատարակել առնվազն 20 գիրք։ 

Ճանիկ Արամյանը հայտնի է նաեւ իր հայագիտական գործունեությամբ, հեղինակել է մի շարք գրքեր, կազմել բազմալեզու բառարաններ, որպես գծանկարիչ` կատարել դասագրքերի նկարազարդումներ։ Որպես հրապարակախոս Արամյանը 1864 թ. մասնակցել է «Պոլոժենիեի» շուրջ ծագած բանավեճին եւ պաշտպանել նրա կանոնադրությունը։ Բանասեր, տպագրիչ, վիմագիր, բառարանագիր, հրապարակախոս, արվեստագետ, տառաստեղծ, գրական ծածկանուններով` Կըռկըռիկյան, Թոռնակ, Հայասեր, Գաղղիացի, D. S. A. de N… մամուլում հայտնի Ճանիկ Արամյանը վախճանվել է Կոստանդնուպոլսում` 1879 թ. ապրիլի 16-ին։