Հայտնի փաստաբանն ու դատավորն Արգենտինայում․ նա ՀԱՅԿԱԿԱՆ արմատներ ունի

Ցեղասպանությունից հետո աստիճանաբար Բուենոս Այրեսում ձեւավորվեց բարգավաճող հայ համայնք, որն ունի եկեղեցի (Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճար) ու Հայկական կենտրոն, ինչն օգնում է հայերին բացահայտել ու պահպանել իրենց ինքնությունը։

«Հայաստանի հետ կապը, պատմությունը, անդրադարձը միշտ կա։ «Սփյուռք» հասկացությունը չափազանց բարդ է. դա մի բան է, որն ստիպում է քեզ փնտրել ակունքները, քանի որ դրանք քո անցյալը, քո ինքնությունը, քո կյանքը վերակառուցելու միակ ուղին են»,- համոզված է Լեոն Կարլոսը։  

Լեոն Կարլոս Արսլանյանը հայտնի փաստատբան ու դատավոր է Արգենտինայում։ Նա կոտորածներից փրկված տոհմի ժառանգ է։ «Ահա թե ինչու է սփյուռքը նույնքան կարեւոր, որքան հայրենիքը։ Հայկական ինքնությունը կամքի ուժի, առաջընթացի եւ աճի կարեւոր մոդել է։ Ամենուր դուք կարող եք թանկարժեք քարերի պես փայլող ու արեւն արտացոլող հայերի տեսնել»,- ասում է մեր հայրենակիցը։   

«Առաջին անգամ երբ Հայաստան այցելեցի, զգացմունքների տեղատարափ էր։ Փնտրում էի ակունքներս, ուզում էի ճանաչել այդ հողը, ուզում էի փնտրել ամեն առարկա կամ վայր, որտեղ հորս ու ընտանիքիս ներկայությունը կզգայի։ Արտառոց փորձառություն էր։ Հայաստանն ազդեցություն ունի՛ քեզ վրա»,- հաստատում է Արսլանյանը։ Աղբյուրը՝ https://auroraprize.com/։